Բորչալուի գավառ
գավառ Թիֆլիսի նահանգի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Բորչալուի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1880 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Շուլավեր քաղաքն էր։
Արագ փաստեր Բորչալուի գավառБорчалинский уезд, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Թիֆլիսի նահանգ | ||
Ներառում է | 51 համայնք | ||
Վարչկենտրոն | Շուլավեր | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 128 587 | ||
Ազգային կազմ | հայեր (37 %), կովկասյան թաթարներ (29 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 6,759 | ||
Հիմնադրված է | 1880 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Բողնոփոր (Մառնեուլ, Բոլնիս) Թռեղք (Դմանիս, Ծալկա) Ծոբոփոր (Թումանյան) Տաշիր(Ստեփանավան և Տաշիր) | ||
Փակել
Բորչալուի գավառը հյուսիսից սահմանակցում էր Թիֆլիսի և Գորիի, արևմուտքից՝ Ախալքալաքի գավառներին։ Հարավ-արևմուտքում Երևանի, իսկ հարավ-արևելքում՝ Ելիզավետպոլի նահանգներն էին։
Ներառել է հիմնականում ժամանակակից Լոռու մարզի հյուսիսը (Թումանյան, Ստեփանավան և Տաշիր) և Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի հարավը (Բոլնիս, Դմանիս, Ծալկա, Մառնեուլ)։