Բուենոս Այրեսի այգի
Երևանի զբոսայգի / From Wikipedia, the free encyclopedia
Բուենոս Այրեսի այգի, Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող զբոսայգի[1], որը տեղակայված է «Արմենիա Հանրապետական Հիվանդանոցի» հարևանությամբ։ Այգին ունի շատրվաններով կիսաշրջանաձև կենտրոնական արհեստական լիճ 3000 մ 2 մակերեսով[2]։ Գտնվում է Մարգարյան և Հալաբյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ։
Արագ փաստեր Բուենոս Այրեսի այգի, Տեսակ ...
Տեսակ | այգի |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Հիմնվել է | 2012 |
Անվանված է | Բուենոս Այրես |
Կառավարում | Երևանի քաղաքապետարան |
Փակել
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հարևանությամբ լքված պուրակը վերանորոգվել է 2012-ի ամռանը և նույն թվականին կոչվել Բուենոս Այրես անունով[3], որը Երևանի հետ 2000 թվականից քույր-քաղաք է։ Շուրջ 4 հա տարածք ունեցող այգին պաշտոնապես բացվեց 2012 թ. հոկտեմբերի 30-ին։
Այգին տրամադրում է նաև փոքր տարածք բացօթյա մարզական միջոցառումների համար։ Այն Street Workout Armenia մշտական մարզման վայրն է։