Բուլանըխի գավառակ - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Բուլանըխի գավառակ.

Բուլանըխի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գավառակ
Բուլանըխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄուշի գավառ
Այլ անվանումներԲուլանըղ, Բուլանե, Բուլանեխ, Բուլանըգ, Բուլանիկ, Բուլանլուխ, Բուլանուխ, Պուլանըգ, Պուլանղը, Պուլանուխ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն23 361[1] մարդ (1891)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, չերքեզներ[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունբուլանըխցի
Ժամային գոտիUTC+3

Բուլանըխ, գավառ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում` նրա հյուսիսարևելյան կողմում։ Կենտրոնը Կոփ ավանն է։

Տարածքով հիմնականում համապատասխանում է պատմական Հարք և որոշ մասով՝ Խորխոռունիք գավառներին։

Գավառակում սերնդե-սերունդ պատմվել է Սասունցի Դավիթ դյուցազներգությունը։

Գավառի հարավ-արևելքում Արածանիի հովիտն է և հարթավայրային է, իսկ հարավարևմտյան մասը լեռնային է։ Գավառի կենտրոնում է գտնվում Բլեջան լեռնաշղթան։ Ըստ լեռնաշղթայի գավառը բաժանվում է Ներքին և Վերին Բուլանըխի շրջանների։

Գավառակը ջրառատ է, առատ բերրի հողերով։ Կան աղահանքեր։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։ Մշակում էին ցորենի ընտիր հատիկներ։

Վարչական բաժանում

1820 թվականին Բուլանըխն ուներ 43 գյուղ` 5476 բնակչով։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառակն 23 361 բնակիչ, որից 10 361-ը հայեր էին, 1300-ը՝ քրդեր և չերքեզներ։

1909 թվականին գավառակն ուներ 63 գյուղ, որից 29-ը զուտ հայաբնակ էին[1]։

Աղբյուրներ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 749
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Բուլանըխի գավառակ
Listen to this article