Բուլղարիայի ժողովրդագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիայի Հանրապետության ժողովրդագրությունը վերահսկվում է Բուլղարիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի կողմից։ Այս հոդվածը Բուլղարիայի բնակչության առանձնահատկությունների մասին է՝ այդ թվում և էթնիկ խմբի, կրթվածության մակարդակի, բնակչության առողջության, տնտեսական կարգավիճակի, կրոնական պատկանելության և բնակչության այլ հատկանիշների[1]։ Բուլղարիան ունի բնակչության զարգացվածության շատ բարձր մակարդակ՝ 0.782։ Այն 2012 թվականի ցուցանիշներով գտնվում է 57-րդ հորիզոնականում ամբողջ աշխարհում և պահում է 38-րդ հորիզոնականը Newsweek-ի այն երկրների ցանկում, որ ամենահարմարն են ապրելու համար[2]։