Բուլղարիայի համայնքներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Համայնքները (բուլղար․՝ Община) Բուլղարիայի վարչատարածքային բաժանման երկրորդ աստիճանի վարչական միավորներ են։ Համայնքները ունեն տեղական կառավարման իրավունք։
Գործադիր իշխանության մարմին է հանդիսանում համայնքապետը՝ քմեթը, որը ընտրվում է համայնքի քաղաքացիների կողմից ուղիղ, հավասար և գաղտնի քվեարկության արդյունքում ամեն 4 տարի։ Ի տարբերություն կենտրոնական իշխանության ղեկավարների՝ նախագահի, վարչապետի, քմեթի համար ժամկետների սահմանափակում չկա, այսինքն այդ պաշտոնում նրա վերընտրվելու հնարավորությունը անսահմանափակ է։
Բուլղարիայում այժմ կա 264 համայնք։ 2011 թվականի տեղական ընտրությունների ընթացքում տեղական իշխանությունը ընտրելու իրավունք ուներ երկրի բնակչության 7,4 միլիոնից 6,5 միլիոնը, որոնք մինչև ընտրությունների ավելի քան 4 ամսվա ընթացքում համապատասխան համայնքում մշտական գրանցում ունեին։ 264 համայնքում ընդամենը եղելե է 11 382 ընտրական շրջան[1]։