Բուսակերություն
սննդակարգից մսի և մսամթերքների սպառումից հրաժարվել ձգտող պրակտիկա / From Wikipedia, the free encyclopedia
Բուսակերություն (անգլ.՝ vegetarianism), սնման համակարգ, որի դեպքում բացառվում կամ զգալիորեն սահմանափակվում է կենդանական ծագման սննդամթերքը։ Բուսակերությունը լայն տարածում է ստացել 19-րդ դարի 2-րդ կեսերին, երբ շատ երկրներում ի հայտ եկան բուսակերների ընկերություններ, որոնք քարոզում էին, որ մարդու համար բնական սնունդ է միայն բուսական սննդամթերքը։
Այն մարդիկ, ովքեր համարվում են բուսակեր, չեն հագնում նաև կենդանիների բրդից, կաշվից կարված շորեր, մուշտակներ և այլն, իրենց նախասիրություններից բացակայում է որսորդությունը և կենդանիների մարմիններից խրտվիլակների հավաքածուներ ստեղծելը։