Բուրբոններ
From Wikipedia, the free encyclopedia
Բուրբոններ (եզ․՝ Բուրբոն, ֆր.՝ Bourbon, իսպ.՝ Borbón, իտալ.՝ Borbone), եվրոպական կաթոլիկ տոհմ, ֆրանսիական թագավորական տուն՝ Կապետինգների թագավորական տան կրտսեր ճյուղ, որը ծագել է Ռոբերտից (1256-1317 թվականներին Կլերմոնի իշխան, կնոջ կողմով սիր դե Բուրբոն), որը Սուրբ Լյուդովիկոս IX -ի որդին էր։ Ֆրանսիական գահ է բարձրացել 1589 թվականին Կապետինգների մյուս՝ Վալուաների տոհմի հետ միավորումից (ի դեմս 1562 թվականից Նավարայի թագավոր Հենրի Նավարացու)[1]։ Տոհմը գահից զրկվել է 1792 թվականին և կրկին գահ է բարձրացել Նապոլեոնի պարտությունից հետո՝ 1814 թվականին օտարերկրյա դաշնակիցների ազդեցությամբ։ Վերջնականապես գահակալումից զրկվել է 1830 թվականին, հուլիսյան հեղափոխության արդյունքում։
Արագ փաստեր Բուրբոններ, Տեսակ ...
Բուրբոններ | |
---|---|
ֆր.՝ Bourbon, իսպ.՝ Borbón և իտալ.՝ Borbone | |
Տեսակ | արքայատոհմ |
Մասն է | Կապետինգներ |
Երկիր | Ֆրանսիայի թագավորություն, Իսպանիա, Նավառայի թագավորություն, Սիցիլիայի թագավորություն, Նեապոլի թագավորություն և Պարմայի դքսություն |
Հիմնադիր | Ռոբերտ դը Կլերմոն |
Հիմնում | 1272 |
Ավարտ | 1830 |
Դավանանք | Կաթոլիկություն |
Կրտսեր ճյուղեր | Spanish royal family?, Princes of Condé?, Բուրբոններ, House of Bourbon-Parma?, House of Bourbon-Two Sicilies, Օրլեանի չորրորդ տոհմ, Bourbon-Busset?, Բուրբոններ, House of Bourbon-Vendôme?, Princes of Conti?, House of Orléans-Braganza? և Duke of Galliera? |
Փակել