Բուրդ
From Wikipedia, the free encyclopedia
Բուրդ, կենդանիներից` ոչխարից, այծից, ուղտից խուզվող մազածածկ, որն ունի մանվելու հատկություն և որից գործելու կամ թաղիքացնելու միջոցով հնարավոր է տարբեր գործվածքներ պատրաստել։ Մազածածկը, որից հնարավոր չէ գործվածք կամ թաղիք պատրաստել, չի պատկանում բրդային հումքին։
Իր ֆիզիկատեխնիկական, տեխնոլոգիական և մեխանիկական համալիր հատկություններով ոչխարի բուրդը համարվում է բարդ կառուցվածքով արժեքավոր հումք։ Այն ունի վատ ջերմահաղորդականություն, լավ էլեկտրաջերմամեկուսիչ է, ամուր է, խոնավածուծ է, բաց է թողնում օդը (շնչող է) և ուլտրամանուշակագույն ճառագայթները, օժտված է ներկվելու բացառիկ հատկությամբ և չափազանց հիգիենիկ է։