From Wikipedia, the free encyclopedia
Բուրվիլ (ֆր.՝ Bourvil, իսկական անունը՝ Անդրե Ռոբեր Ռեմբուր ֆր.՝ André Robert Raimbourg, հուլիսի 27, 1917[1][2], Prétot-Vicquemare - սեպտեմբերի 23, 1970[1][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի դերասան, էստրադային երգիչ[6]։
Բուրվիլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1917[1][2] |
Ծննդավայր | Prétot-Vicquemare |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1970[1][3][4][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Q110360106? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | Շանսոնիե, երգիչ, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան, կատակերգու և սցենարիստ |
Երեխա(ներ) | Dominique Raimbourg? և Philippe Raimbourg? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 24e régiment d'infanterie? |
Անդրե Ռոբեր Ռեմբուրը ծնվել է 1917 թվականի հուլիսի 27-ին Պրետո-Վիկմար (դեպարտամենտ Ծովամերձ Սեն) քաղաքում։ Վաղ հասակում կորցրել է հորը (Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ) և մանկության զգալի մասն անցկացել է Բուրվիլ (Bourville) գյուղում, որն էլ դարձավ նրա բեմական կեղծանունը։
Սկսել է աշխատել մյուզիք-հոլլում, որտեղ նա երգել է, պարել է և կատարել է կատակերգական համարներ։ Այնուհետև սկսել է աշխատել ռադիոյում, իսկ 1945 թվականից` նկարահանվել կինոյում[6]։
1956 թվականին «Փարիզի միջով» ֆիլմում կատարած դերի համար արժանացել է Վենետիկի կինոփառատոնի լավագույն տղամարդ դերասանին շնորհվող «Վոլպիի գավաթ» մրցանակին։
Բուրվիլն ամուսնացած է եղել Ժաննա Լեֆրիկի (ֆր.՝ Jeanne Lefrique) հետ (1943–1970)։ Նրանք ունեին երկու երեխա` Դոմինիկ (1950) և Ֆիլիպ (1953) Ռեմբուր։
Բուրվիլը մահացել է միելոմա հիվանդությունից 1970 թվականի սեպտեմբերի 23-ին։
Բուրվիլի անունով է կոչվել (6207) Բուրվիլ աստերոիդը[7]։
Բուրվիլը հայտնի է եղել նաև որպես էստրադային երգիչ։ Նրա երգացանկում եղել է մոտ 300 ստեղծագործություն, որոնցից լավագույններն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.