Բրահմայական բվեճ
From Wikipedia, the free encyclopedia
Բրահմայական բվեճ[1][2] (լատին․՝ Athene brama), բվերի ընտանիքի բվեճների ցեղին պատկանող գիշատիչ թռչնատեսակ։ Համարվում է Հարավային Ասիայում լայնորեն տարածված այն թռչուններից մեկը, որը հայտնաբերվել է նույնիսկ մարդկային բնակավայրերում՝ այդ թվում և խոշոր քաղաքներում։ Բրահմայական բվեճների տարածվածության արեալը բավականին ընդարձակ է․ այս թռչունները բնակվում են ոչ միայն Ասիայի հարավային հատվածում, այլ նաև հյուսիսարևելքում և անգամ Իրանի տարածքում։
Բրահմայական բվեճ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Athene brama
(Temminck, 1821)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
ցամաք ապրելավայր | ||||||||||||||
|
Չնայած մարդկային ճնշումներին՝ թռչնատեսակը համարվում է Հարավային Ասիայում ամենից շատ հանդիպող թռչուններից մեկը։ Շատ հաճախ մարդածին գործոնները լավ հետևանքներ են ունենում այս թռչունների պոպուլյացիաների պահպանման համար։ Ապրելով մարդկանց հարևանությամբ՝ բրահմայական բվեճներն ունենում են կերի բավարար պաշարներ։ Բացի այդ՝ այս տեսակների բնակության վայրը հնարավորություն է ընձեռում հնարավորինս զերծ մնալ արտաքին միջավայրի թշնամիներից։