Կասու Բրահմանանդա Ռեդի (տելուգու՝ కాసు బ్రహ్మానందరెడ్డి, անգլ.՝ Kasu Brahmananda Reddy, հուլիսի 28, 1909(1909-07-28), Narasaraopet, Guntur district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 20, 1994(1994-05-20), Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, 1970-ական թվականներին կեսերին Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ղեկավարներից մեկը։ Ինդիրա Գանդիի կառավարությունում զբաղեցրել է նախարարական պաշտոններ։ Գլխավորել է Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարությունը, իսկ արդյունքում՝ Մահարաշտրա նահանգի վարչությունը։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Բրահմանանդա Ռեդի
Thumb
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Մադրասի համալսարան և Նախագայական քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հուլիսի 28, 1909(1909-07-28)
Ծննդավայր Narasaraopet, Guntur district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր մայիսի 20, 1994(1994-05-20) (84 տարեկան)
Վախճանի վայր Հայդարաբադ, Հնդկաստան
Քաղաքացիություն  Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Փակել

Կենսագրություն

Բրահմանանդա Ռեդին ծնվել է 1909 թվականի հուլիսի 28-ին Նարասարաոպետում, Բրիտանական Հնդկաստան։ Իրավաբանական կրթություն է ստացել Մադրասում։ Ուներ որակյալ փաստաբանի հռչակ։ Մասնակցել է հակագաղութական շարժմանը, որը գլխավորում էր Մահաթմա Գանդին։

1946 թվականից Բրահմանանդաան եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստ։ Անկախության հռչակումից հետո պաշտոններ է զբաղեցրել Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական համակարգում։ Եղեկ է Փենջաբի օրենսդրական ժողովի պատգամավոր, ղեկավարել է Հնդկական ազգային կոնգրեսի շրջանային կազմակերպությունը։ 1956 թվականից մտնում էր Անդհրա-Պրադեշ նահանգի շրջանային կառավարության կազմում, իսկ 1964 թվականից մինչև 1971 թվականը եղել է այդ նահանգի գլխավոր նախարարը։ Այդ պաշտոնում Ռեդին պայքարում էր արտադրության ինտեսվիցման քաղաքականության համար[1]։

Բրահմանանդա Ռեդիի ղեկավարության շրջանում արձանագրվել է արդյունաբերության աճ և նահանգի ինֆրակառուցվածքի զարգացում։ Հատուկ ուշադրություն էր դարձնում էլեկտրական և հաղորդակցական կլաստերներին, պաշտպանական կոմպլեքսի ձեռնարկություններին։ Նրա ղեկավարության ներքո նահանգի հյուսիսային շրջաններում ճնշվել է ապստամբական շարժումը։

Կուսակցական կարիերա

Բրահմանանդա Ռեդին ներկուսակցական ընդհարումների ժամանակ ժամանակին անցնում էր Ինդիրա Գանդի կողմը, որը 1974 թվականին նրան թույլ է տվել մտնել Հնդկական ազգային կոնգրեսի կենտրոնական ղեկավարություն և դառնալ Հնդկաստանի կառավարության անդամ։ Այդ շրջանում զբաղեցրել է ֆինանսների և արտաքին գործերի նախարարների պաշտոնները։ Հանդես էր գալիս Գանդիի ավտորիտար կառավարման համար։ Ռեդին կարևոր դեր է խաղացել 1975-1977 թվականներին արտակարգ իրավիճակի դրության պատժամիջոցների քաղաքականության մեջ[2]։

1988 թվականից մինչև 1990 թվականը Ռեդին զբաղեցրել է Մահարաշտրայի նահանգապետի պաշտոնը։

Բրահմանանդա Ռեդին մահացել է 1994 թվականի մայիսի 20-ին Հայդարաբադում՝ 84 տարեկան հասակում։

Հիշատական և ժառանգություն

Կասու Բրահմանանդա Ռեդին Հնդկաստանում դիտարկվում է որպես ավտորիտար քաղաքական գործիչ։ Մեծ հայտնիություն է վայելում Անդհրա-Պրադեշում, որտեղ 1964 թվականից մինչև 1971 թվականը զբաղեցրել է գլխավոր նախարարի պաշտոնը[3]։

Բրահմանանդա Ռեդիի անունով կոչվել է Հայդարաբադի ազգային պարկը[4]։ Նրա ազգակից Կասու Վենկատա Կրիշնա Ռեդին նահանգի կառավարություն զբաղեցնում է նախարարական պաշտոն[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.