Բրեդլի Քուփեր
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Բրեդլի Չարլզ Քուփեր (անգլ.՝ Bradley Charles Cooper, հունվարի 5, 1975(1975-01-05)[3][4], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Բրեդլի Քուփեր անգլ.՝ Bradley Cooper | |
---|---|
2014 թ. լուսանկար | |
Ծնվել է | հունվարի 5, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջորջթաունի համալսարան[1], Վիլլանովա համալսարան և Նոր Դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և երգիչ |
Ակտիվ շրջան | 1999-այժմ |
Ընտրանի | Տղաները Վեգասում[2], Գալակտիկայի պահապանները (ֆիլմ)[2] և Աստղ է ծնվել[2] |
Ամուսին(ներ) | Ջենիֆեր Էսփեսիթո (2006-2007) |
Համատեղ ապրող(ներ) | Իրինա Շեյք և Ռենե Զելվեգեր |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0177896 |
Դերասանական կարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով, որոնցից առավել հայտնի են «Ալիաս» և «Ջեքն ու Բոբին» բազմասերիանոց ֆիլմերը։ Ավելի ուշ նկարահանվել է «Հարսանիքներ փչացնողները», «Միշտ ասա «Այո»», «Խոստանալ, չի նշանակում ամուսնանալ» ֆիլմերում։ Հայտնի է դարձել «Տղաների հավաքույթը» (2009-2013) ֆիլմի շնորհիվ, այնուհետև խաղացել է «Ա-Թիմ» (2010), «Անսահման» (2011), «Հույսի շողերի հավաքածուն» (2012), «Սոճիների տակի վայրը» (2013), «Խաբեություն ամերիկյան ձևով» (2013), «Գալակտիկայի պահապանները» (2014), «Ամերիկացի դիպուկահարը» (2014) և այլ ֆիլմերում։ «Հույսի շողերի հավաքածուն», «Խաբեություն ամերիկյան ձևով» և «Ամերիկացի դիպուկահարը» ֆիլմերում ունեցած դերակատարման համար առաջադրվել է Օսկար մրցանակի։
2011 թվականին «People» ամսագիրը նրան ընդգրկել է «ամենասեքսուալ տղամարդկանց» ցուցակում։