Բրենդի
«վերամշակված» կամ «թորված» գինի, ալկոհյոլային խմիչք / From Wikipedia, the free encyclopedia
Բրենդի (անգլ.՝ brandy, հոլ.՝ brandewijn), «վերամշակված» կամ «թորված» գինի, ալկոհոլային խմիչք, որը ստանում են խաղողի գինու, մրգային կամ հատապտղային տնական գարեջրի թորումից (սովորաբար 40—60 % թնդությամբ)։ Ավելի շատ պատրաստվում է խաղողի գինուց։
Արագ փաստեր Բրենդի, Տեսակ ...
Բրենդի | |
---|---|
Տեսակ | ալկոհոլային թունդ խմիչքներ |
Ենթատեսակ | wine spirit? |
Ալկոհոլի պարունակություն | 40 տոկոս և 60 տոկոս |
Անվանված է | Կոնյակ |
Գույն | սաթեգույն |
Brandy Վիքիպահեստում |
Փակել
Սովորաբար օգտագործում են ուտելուց հետո։ Համարվում է, որ խաղողի բրենդին ավելի լավ է խմել կակաչի ձև ունեցող, կամ կոնյակի բաժակից, պետք է ունենա սենյակային ջերմաստիճան, կամ մի քիչ տաքացրած՝ կամ բաժակն ափի մեջ դնելով, կամ զգուշությամբ մոմի վրա տաքացնելով։ Սակայն տաքացումը ալկոհոլի գոլորշին դարձնում է շատ սուր։ Բրենդին, ինչպես վիսկին ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում՝ օրինակ 16 °C-ում ունենում է ավելի հաճելի համ ու հոտ։