Բրիստոլի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բրիստոլի համալսարան (անգլ.՝ University of Bristol ), համալսարան Անգլիայի Բրիստոլ քաղաքում։ Ընդգրկված է «կարմիր աղյուսից համալսարանների» խմբում, որի բոլոր անդամ համալսարանները ի սկզբանե եղել են պոլիտեխնիկական քոլեջներ, ինչպես նաև «Ռասել» միավորման և «Համալսարանների համաշխարհային ցանցի» մեջ[7][8][9]։ Բրիստոլի համալսարանը համալսարանական քոլեջի իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև 1876 թվականը[10]։ Համալսարանի տարեկան շրջանառությունը կազմում է 347 միլիոն ֆունտ։ Հաստատությունը Բրիստոլի ամենախոշոր գործատուն է[11]։ Ուսանողների թիվը շուրջ 18.000 է։
Բրիստոլի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, Կարմիր աղյուսից համալսարաններ, հետազոտական համալսարան և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | im promovet insitam |
Հիմնադրված է | 1909 |
Անդամակցություն | Կոիմբրայի խումբ, «Ռասսել» խումբ[1], ORCID[2][3], Jisc[4], Եվրոպայի համալսարանների միություն[5], ArXiv[6], Bluetooth Special Interest Group և Partnership of a European Group of Aeronautics and Space Universities? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | City of Bristol? |
Հասցե | University of Bristol, Senate House, Tyndall Avenue, Bristol, BS8 1TH |
Կայք | bristol.ac.uk(անգլ.) |
University of Bristol Վիքիպահեստում |
Համալսարանն ունի վեց ֆակուլտետ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մի քանի դպրոցից, որոնք երեք հանրակացարանների հետ հիմնականում տեղակայված են Կլիֆտոնի շրջանում։ Մնացած վեց դպրոցները գտնվում են քաղաքի ծայրամասում` Սթոուք Բիշոլում։
Համալսարանն աչքի է ընկնում դիմորդների մեծ քանակով. մեկ տեղի համար միջին հաշվով 13 դիմորդ է գրանցվում։
Համալսարանն իր գիտահետազոտական աշխատանքներով Մեծ Բրիտանիայում 11-րդն է։ Այն բրիտանական ամենաերիտասարդ համալսարանն է, որ ընդգրկված է աշխարհի լավագույն 40 համալսարանների մեջ։ Համալսարանը աշխարհում 15-րդն է գործատուների շրջանում ունեցած հեղինակությամբ` այդ ցուցանիշով առաջ անցնելով ամերիկյան նշանավոր շատ համալսարաններից, այդ թվում` «Բաղեղի լիգայի» անդամ հանդիսացող Փրինսթոնի, Կոռնելի համալսարաններից[12]։