Բրիտանական կայսրություն
From Wikipedia, the free encyclopedia
Բրիտանական կայսրություն (անգլ.՝ British Empire՝ բրիթիշ էմփայը), աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը (1497–1949 թվականներ)։ Հիմնադրել է Անգլիայի թագավոր Հենրի VII-ը 1497 թվականին։ Գեորգ V-ի թագավորության տարիներին (1910–1936) կայսրության տարածքը կազմել է 34,650,407 քառակուսի կիլոմետր (առանց անտարկտիկական տարածքների))։ Դա հավասար էր մոլորակի ցամաքի 22%-ին։ Բնակչությունը 1922 թվականին հասնում էր 480 միլիոնի, այսինքն՝ Երկրի բնակչության մեկ քառորդ մասը կայսրության հպատակներն էին։
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Լոնդոն | |||
Մակերես | 34 650 407 կմ², առանց Անտարկտիդայի տիրույթների (1922) | |||
Բնակչություն | 480 000 000 մարդ (1922 թվականի դրությամբ Երկրի բնակչության մոտ 24 %-ը) | |||
Լեզու | անգլերեն | |||
Հիմն | God Save the Queen | |||
Արժույթ | Ֆունտ ստերլինգ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն | |||
Պատմություն |
Կայսրության մայրաքաղաքն էր Մեծ Բրիտանիայի մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Լոնդոնը։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում երբեմնի գաղութատեր կայսրություններ Իսպանիան, Պորտուգալիան և Հոլանդիան, Բրիտանական կայսրությունն ներառել է Կանադան, Գայանան, Եգիպտոսն ու Սուդանը, Արևելյան ու Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Սիերա Լեոնեն, Գանան, Գամբիան, Պարսից ծոցի արաբական բոլոր երկրները, Միջագետքն ու Պաղեստինը, Հնդկաստանը, Ավստրալիան ու Նոր Զելանդիան, Մալայզիան ու Պապուա Նոր Գվինեան, բազմաթիվ կղզիներ Միջերկրական ծովում, Ատլանտյան, Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներում։ Բրիտանական կայսրության իշխանությունը տարածվում էր նաև Անտարկտիդայի ավելի քան կեսի (մոտ 8.1 միլիոն կմ²) վրա։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրությունն սկսում է կազմալուծվել։ Նրա գաղութներում սկսում են առաջանալ բազմաթիվ նորանկախ պետություններ, որոնք հետագայում միավորվում են Ազգերի Բրիտանական Համագործակցության մեջ։ Դեռևս 1922 թվականին Մեծ Բրիտանիայից անջատվում է Իռլանդիան, և կայսրության տարածքում է մնում միայն կղզու հյուսիսային մասը։
Բրիտանական կայսրությունը աշխարհում երբևէ գոյություն ունեցած ամենամեծ պետությունն էր, ունեցել է գաղութներ բոլոր աշխարհամասերում[1]։ Անգլերեն լեզվի ներկայիս տարածվածությունը միջազգային տնտեսության տարբեր ոլորտներում համարվում է «Pax Britannica»-ի` բրիտանական գերիշխանության ժառանգությունը։