Բրյուսել
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուսել (հոլ.՝ Brussel [ˈbrʏsəl], ֆր.՝ Bruxelles [bʁyˈsɛl]), համայնք Բելգիայում, որի բնակչությունը 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ կազմում է 179,688 մարդ[3], Բելգիայի, Բելգիայի ֆրանսախոս համայնքի, Բելգիայի ֆլամանդախոս համայնքի և Եվրոպական Միության մայրաքաղաք։ Այն գտնվում է Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կենտրոնում[4], և որը հարևան շրջանների հետ կազմում է 19 համայնք, որոնց բնակչությունը 2017 թվականի ապրիլի մեկի դրությամբ կազմել է 1,197,983 մարդ։ Համարվում է բելգիական կառավարության և Ազգային ժողովի նստավայրը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրյուսել (այլ կիրառումներ)
Մայրաքաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրյուսել | |||||
ֆր.՝ Ville de Bruxelles[1] Stad Brussel[1] | |||||
| |||||
Երկիր | Բելգիա | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1795 թ. | ||||
Առաջին հիշատակում | 966 | ||||
Մակերես | 33,08 կմ² | ||||
ԲԾՄ | 70 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և հոլանդերեն | ||||
Բնակչություն | ▲188 737 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 02 | ||||
Փոստային դասիչ | 1000[1], 1020[1], 1040[1], 1050, 1120[1] և 1130[1] | ||||
Պաշտոնական կայք | bruxelles.be(ֆր.) և brussel.be(նիդեր.) | ||||
| |||||
Քաղաքը կազմված է մի քանի շրջաններից։ Առաջինը այսպես կոչված հնգանկյունն է, որը համարվում է Բրյուսելի պատմական կենտրոնը, այնուհետև Լակենի, Արենի և Նեդեր-Օվեր-Հեեմբեեկի պատմական շրջանները, ինչպես նաև հարակից Հյուսիսարևելյան շրջանը իր ժամանակակից թաղամասերով և աշտարակներով, եվրոպական և ավյու Լուիզ թաղամասերը, ինչպես նաև Կամբր անտառը և Սուան անտառի մի մասը[5]։
Բրյուսելը զբաղենում է 32.61 կմ² տարածք, և 2017 թվականի սեպտեմբերի մեկի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 179,688 մարդ, որոնցից 91,888-ը տղամարդիկ են, իսկ 87,800-ը՝ կանայք։ Բնակչության խտությունը կազմում է 5510.21 մարդ/կմ²։