Բրյուս Ուիլիս
From Wikipedia, the free encyclopedia
Վոլտեր Բրյուս Ուիլիս (անգլերեն՝ Walter Bruce Willis, մարտի 19, 1955(1955-03-19)[1][2][3][…], Իդար Օբերշտայն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), առավել հայտնի որպես Բրյուս Ուիլիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ, ով իր կարիերան նախ սկսեց հեռուստատեսությունում աշխատելով, որից հետո նաև հանդես է եկել գեղարվեստական տարբեր ժանրերի ֆիլմերում (կատակերգություն, դրամա, էքշն)։
Բրյուս Ուիլիս անգլ.՝ Bruce Willis | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1955(1955-03-19)[1][2][3][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Իդար Օբերշտայն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Կրթություն | Մոնկլեր նահանգային համալսարան և Penns Grove High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, դերասան, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և սցենարիստ |
Ընտրանի | Die Hard?, Քրեական ընթերցվածք, Հինգերորդ տարրը, Արմագեդոն, Վեցերորդ զգայարան և Moonlighting? |
Ամուսին(ներ) | Emma Heming Willis? |
Երեխա(ներ) | Ռումեր Ուիլիս, Scout Willis? և Tallulah Willis? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մեծ ճանաչում է ձեռք բերել որոնցից կարելի է առանձնացնել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։
Ուիլիսն երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։ Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, ովքեր իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։