ֆրանսիացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Բրունո լը Մեր (ֆր.՝ Bruno Le Maire, ապրիլի 15, 1969[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։
Բրունո լը Մեր | |
Կուսակցություն՝ | Ժողովրդական շարժման միություն, Հանրապետականներ և Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց[1], Վարչական ազգային դպրոց (1998), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Saint-Louis-de-Gonzague? |
Գիտական աստիճան՝ | aggregation of modern literature? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 15, 1969[2][3][4][…] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Maurice Le Maire? |
Մայր | Viviane Fradin de Belâbre? |
Ամուսին | Pauline Le Maire?[5] |
Կայք՝ | brunolemaire.fr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1989 թվականին ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոց, որտեղ սովորել է ֆրանսիական գրականություն։ Հետագայում ավարտել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչակազմի ազգային դպրոցը։
Վարչակազմի ազգային դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Ռազմավարական հարցերի, անվտանգության և զինաթափման վարչությունում։
2002-2004 թվականներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
2004-2005 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական։
2005-2006 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի խորհրդական։
2006-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի կաբինետի տնօրեն։
2007 թվականի հունիսի 17-ի ազգային ընտրություններում Էր դեպարտամենտի կողմից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։
2007 թվականի հունիսի 20-ից մինչև 2009 թվականի հունվարի 13-ը և 2016 թվականի հունիսի 20-ից պատգամավոր է։
2008 թվականից մինչեւ 2014 թվականը եղել է Էվրեի մունիցիպալ խորհրդի անդամ և Ժողովրդական շարժման միության քաղաքական խորհրդական։
2008 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2009 թվականի հունիսի 23-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական քարտուղար։
2009 թվականի հունիսի 23-ից մինչև 2012 թվականի մայիսի 10-ը եղել է գյուղատնտեսության, պարենի, ձկնորսության և տարածքային պլանավորման հարցերով նախարար։
2017 թվականի մայիսի 17-ին Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում նշանակվել է տնտեսության նախարար, նույն օրը հեռացվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից[9]։
2017 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես «Առա՛ջ, հանրապետություն» նախագահական կուսակցությունից թեկնածու[10]։
2020 թվականի հուլիսի 6-ին Կաստեքսի կառավարությունը ձևավորելիս պահպանել է իր պաշտոնը[11]։
Հանդես է գալիս Բրյուսելում Եվրոպական Միության ապագա զինված ուժերի գլխավոր շտաբի ստեղծման օգտին։
Բազմիցս կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել իր ընդլայնումը և կենտրոնանալ եվրոպական ինստիտուտների ամրապնդման վրա Արևմտյան Բալկանների երկրների կազմակերպության մեջ ընդունվելուց հետո[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.