Խեցեգործություն
From Wikipedia, the free encyclopedia
Խեցեգործություն, նաև բրուտագործություն, կավագործություն, կավի ու նրա հանքային հավելանյութերի խառնուրդների, ինչպես նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների եռակալումից և թրծումից ստացվող իրերի և նյութերի պատրաստման գործընթաց։ Խեցեգործության նախնական արտադրությունը մարդկային հասարակությունը յուրացրել է իր զարգացման որոշակի փուլում։ Սկզբնական շրջանում առավելապես արտադրվել է ամանեղեն։ Այնուհետև խեցեգործությունը ծառայել է նաև որպես նշանների, զարդանախշերի, դաջվածքների, հիերոգլիֆների, գեղագրերի և սեպագրերի սևեռման միջոց։