Գաբրիել Այվազյան
հայ բանասեր, վանական, հասարակական գործիչ, թարգմանիչ, պատմաբան / From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Գևորգի Այվազյան (ռուս.՝ Гавриил Константинович Айвазовский, Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, մայիսի 10 (22), 1812[1], Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 8 (20), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ Մխիթարյան միաբանության անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Գաբրիել Այվազյան, Ծնվել է ...
Գաբրիել Այվազյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10 (22), 1812[1] |
Ծննդավայր | Թեոդոսիա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 8 (20), 1880[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Սուրբ Գևորգ եկեղեցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիայի թագավորություն |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի[1] |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզի[1] |
Մասնագիտություն | վանական, պատմաբան, թարգմանիչ, բանասեր, հասարակական գործիչ, ուսուցիչ և քահանա |
Աշխատավայր | Ռափայելյան վարժարան[1], Բազմավեպ[1], Սամուել-Մուրատ վարժարան[1], Հայկազյան վարժարան[1], Մասյաց աղավնի[1] և Խալիբյան վարժարան[1] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր, գլխավոր խմբագիր և տնօրեն |
Փակել
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը։