Գաբրիել Կիմի Բալայան (հոկտեմբերի 29, 1977(1977-10-29)), հայ իրավագետ-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու (2009), դոցենտ[1]։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Գաբրիել Բալայան, Ծնվել է ...
Փակել
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 29-ին։ 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 78 դպրոցը։ 1999-2000 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[2]։
Կրթություն
- 1994-1999 - ԵՊՀ պատմության ֆակուլտետ։
- 2001-2005 - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։
- 2013 թվականի սեպտեմբերից 2014 թվականի հունիս - աշխատել է ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանում և Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի քոլեջում որպես հետազոտող Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում (հետազոտության թեման՝ Պետական վերահսկողության սահմանադրաիրավական հիմքերը ԱՄՆ-ում)։
Աշխատանքային գործունեություն
- 2001 թվականի հունվար - 2005 թվականի հուլիս - ՀՀ հարկային ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության օպերլիազորի պաշտոնում։
- 2006 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի ապրիլ, Եվրախորհրդի մարդու իրավունքների ծրագրի ազգային փորձագետ։
- 2010 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։
- 2010 թվականի մայիս - 2011 թվականի սեպտեմբեր, Հայաստանի «Հազարամյակի մարտահրավերները» ծրագրի հոգաբարձուների խորհրդի անդամ։
- 2005 թվականի հուլիս - 2012 թվականի սեպտեմբեր - աշխատել է ԵՊԼՀ իրավական, ֆինանսական և վարչական գծով պրոռեկտոր։
- 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի հունիս - Համաշխարհային բանկի իրավախորհրդատու։
- 2012 թվականի սեպտեմբեր - 2013 թվականի օգոստոս - ՀՀ պաշտպանության նախարար առաջին տեղակալի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։
- 2014 օգոստոս-2015 հուլիս - ԵԱՀԿ զինծառայողների համար մարդու իրավունքների ծրագրի հրահանգիչ (մարդու իրավունքները, իրավապահ մարմիններում սպաների լիազորությունները և պատասխանատվությունը)։
- 2014 սեպտեմբերիից ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ (Ռազմական իրավունքի դասընթացներ)։
- 2014 սեպտեմբերից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանության ամբիոնի դոցենտ (Պետական վերահսկողության հիմնական տեսակները)։
- 2014 հունվարից Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս («Կառավարման պետական մարմինները» և «Համեմատական սահմանադրական իրավունք» դասընթացները)։
- 2015 թվականի մարտ - 2015թվականի նոյեմբեր - ԼեգալԼաբ իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու։
- 2015 թվականիհուլիսից Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի անդամ։
- 2015 թվականի սեպտեմբեր - 2016 թվականի հունվար - ԵԱՀԿ ներկայացուցչության մարդու իրավունքների բաժնի հրահանգիչ
- 2015 թվականի նոյեմբերից «Մենտիս Լեգալ» կազմակերպության տնօրեն։
- 2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ[3]