Գաբրիել Պերի
From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Պերի (ֆր.՝ Gabriel Péri, փետրվարի 9, 1902(1902-02-09)[1][2][3][…], Տուլոն[4] - դեկտեմբերի 15, 1941(1941-12-15)[4][1][2][…], Ֆորտ Մոն Վալերիեն, Սյուրեն), ֆրանսիացի կոմունիստական գործիչ, ֆրանսիական Դիմադրության շարժման (Ռեզիստանս) հերոս, հրապարակախոս։
Գաբրիել Պերի ֆր.՝ Gabriel Péri | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1902(1902-02-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տուլոն[4] |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1941(1941-12-15)[4][1][2][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Ֆորտ Մոն Վալերիեն, Սյուրեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Տիեր լիցեյ և lycée Périer? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Ամուսին | Mathilde Gabriel-Péri? |
Զբաղեցրած պաշտոններ | député de Seine-et-Oise? |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Gabriel Péri Վիքիպահեստում |
1919 թվականին մտել է սոցիալիստական կուսակցության մեջ, 1920 թվականից (հիմնադրման օրից)՝ Ֆրանսիայի կոմունիստական կուցակցության անդամ։ 1924 թվականից գլխավորել է «Յումանիտե» թերթի միջազգային բաժինը։ 1929 թվականին ընտրվել է Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ-ի անդամ, 1932—1939 թվականին՝ պառլամենտի դեպուտատ։ Իր ճառերում և հոդվածներում Պերին հանդես է եկել ընդդեմ ֆաշիզմ, հանուն միջազգային անվտանգության ամրապնդման և ԽՍՀՄ-ի հետ համագործակցության։
1941 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել է և գնդակահարվել գեստապոյականների կողմից։