Գագաուզներ
From Wikipedia, the free encyclopedia
Գագաուզներ, թյուրքական խմբի ոչ ծագմամբ էթնիկ խումբ։ Ի տարբերություն թյուրքական ծագում ունեցող մնացած ազգերի, գագաուզները քրիստոնյաներ են։ Հիմնականում բնակվում են Բեսարաբիայում, որը տեղակայված է Մոլդովայի հարավային մասում և Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Ոչ մեծ քանակությամբ գագաուզներ ապրում են Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Բրազիլիայում, Թուրքիայում և այլ երկրներում։ Գագաուզների ընդհանուր թվաքանակը մոտ 260․000 է։ Գագաուզները հիմնականում ուղղափառ քրիստոնյաներ են։ Մոլդովայի կազմում գոյություն ունի ինքնավար տարածքային միավորում՝ Գագաուզիան։