From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Մանուելի Հովակիմյան (հունիսի 15, 1912[1], Թեհրան, Իրան), հայ կենսաքիմիկոս։ Պրոֆեսոր (1950), Փարիզի բժշկական և Բորդոյի պատմական գիտությունների ակադեմիաների թղթակից անդամ։
Ավարտել է Բրյուսելի համալսարանը (1936)։ 1938 թվականից աշխատել է Թեհրանի համալսարանում, 1979-1984 թվականներին՝ Փարիզում։ Աշխատանքները վերաբերում են բժշկական կենսաքիմիայի, հատկապես ստերինների, փոխանակության ուսումնասիրությանը։ Զբաղվել է նաև հնագիտության հարցերով։ Հրավիրվել է Երևան և դասախոսություններ կարդացել ԵՊՀ-ում։ Կենսաքիմիկոսների միջազգային ընկերության անդամ, Իրանի կենսաքիմիական միության, ինչպես նաև “Acta Biochimica Jranica” գիտական պարբերականի հիմնադիրը, ֆրանսիական և անգլիական կենսաքիմիկոսների միության անդամ։ Հովակիմյանի նախաձեռնությամբ Թեհրանում հրատարակվել է «Հուր» ամսագիրը (հայերեն և պարսկերեն)։ Թեհրանի և Իրանի հյուսիսային շրջանների հայերի կողմից երկու անգամ ընտրվել է Իրանի Մեջլիսի պատգամավոր։ Պարգևատրվել է ֆրանսիական «Պալմ ակադեմիկ» գիտական շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.