From Wikipedia, the free encyclopedia
Գաետանո Ապոլլինո Բալթազարե Վեստրիս (իտալ.՝ Gaetano Apolline Baldassarre Vestris, ապրիլի 18, 1729[1], Ֆլորենցիա, Իտալիա[2] - սեպտեմբերի 23, 1808[3][1], Փարիզ, Ֆրանսիա[2]), բալետի իտալացի արտիստ, մանկավարժ և բալետմայստեր։
Գաետանո Ապոլլինո Վեստրիս ֆր.՝ Gaëtan Vestris | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1729[1] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Իտալիա[2] |
Մահացել է | սեպտեմբերի 23, 1808[3][1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բալետի պարող, պարուսույց և բալետմայստեր |
Ամուսին | Rose Vestris? |
Երեխաներ | Օգյուստ Վեստրիս |
Gaëtan Vestris Վիքիպահեստում |
Փարիզում աշակերտել է Լուի Դյուպրեին։ Բեմելը՝ 1748 թվականին, «Փարիզի օպերայում»։ Ժամանակակիցները Վեստրիսին անվանել են «պարի աստված»։ 1770 թվականին ստացել է «Փարիզի օպերայի» (ավելի ուշ՝ «Գրանդ-օպերա») բալետմայստերի կոչում։ Իր բեմադրություններում ձգտել է ուժեղացնել դրամատիզմը, պարին հաղորդել մնջախաղի բնույթ։ 1770-1776 թվականներին Վեստրիսը եղել է «Փարիզի օպերայի» գլխավոր մանկավարժը։ Նրա որդին՝ Օգյուստ Վեստրիսը (1760-1842) նույնպես նշանավոր պարող էր և մանկավարժ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.