Գաե Աուլենտի
իտալացի ճարտարապետ / From Wikipedia, the free encyclopedia
Գաե Աուլենտի (իտալ.՝ Gae Aulenti, իսկական անուն՝ Գաետանե Աուլենտի (իտալ.՝ Gaetane Aulenti, դեկտեմբերի 4, 1927(1927-12-04)[1][2][3][…], Պալացոլո դելլո Ստելլա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4][5] - հոկտեմբերի 31, 2012(2012-10-31)[4][1][5][…], Միլան, Իտալիա[4][5]), իտալացի ճարտարապետ և դիզայներ, վերակառուցման թանգարանների աշխարհով հայտնի մի շարք գործերի հեղինակ։
Գաե Աուլենտի իտալ.՝ Gae Aulenti | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1927(1927-12-04)[1][2][3][…] |
Ծննդավայր | Պալացոլո դելլո Ստելլա, regional decentralization entity of Udine, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա[4][5] |
Մահացել է | հոկտեմբերի 31, 2012(2012-10-31)[4][1][5][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա[4][5] |
Ոճ(եր) | Metodo Castiglioni? |
Կրթություն | Միլանի պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Օրսե թանգարան |
Պարգևներ | |
Ազդվել է | Giannino Castiglioni? |
Gae Aulenti Վիքիպահեստում |
Աուլենտին հայտնի է մի շարք նախագծերի մասնակցությամբ, ինչպես Փարիզի Արվեստի ազգային թանգարան Օրսե թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան Արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, վենետիկյան Պալացցո Գրասսին, Սան-Ֆրանցիսկոյի Ասիական արվեստի թանգարանը, Բարսելոնայի Կատալոնիայի արվեստի ազգային թանգարանը, Պալացցո Պուբլիկոն Սան-Մարինոյում։ Աշխատել է Միլանում Կադրոնի վերակառուցման նախագծին։ Հռոմում զբաղվել է Քուիրինալյան պալատի պապական ախոռների վերակառուցմամբ։