Գալատեա
From Wikipedia, the free encyclopedia
Գալատեա (հին հունարեն՝ Γαλάτεια), ներեուհի[3] հունական դիցաբանության մեջ[4] (Ներևսի և Դորիսի դուստրը)։
Գալատեա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հունական |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Γαλάτεια |
Երևի համընկնում է | Galatea? |
Հայր | Ներևս[1][2] |
Մայր | Դորիս[1][2] |
Կողակից | Պոլիֆեմոս և Ացիս |
Զավակներ | Իլիրիոս և Կելտոս |
Հատկանիշներ | գեղեցիկ |
Galatea (nymph) Վիքիպահեստում |
Նրան սիրահարվել էր սարսափելի սիցիլիական կիկլոպ Պոլիփեմոսը[5], իսկ նա մերժել էր Պոլիփեմոսին և սիրահարվել Ակիսին։ Պոլիփեմոսը դարանակալում և, բռնելով Ակիդին՝ փշրում է նրան ժայռով։ Գալատեան իր դժբախտ սիրեցյալին վերածում է մի գեղեցիկ, պարզ գետակի[6]։
Նրա պատմությունը շարադրում է բանաստեղծ Փիլոկսենոսը իր «Կիկլոպ» ներբողում, որը գրվել է Սիրակուզայի մոտ գտնվող քարհանքերում[7]։ Վերգիլիոսի մոտ նույն անունն ունի նաև սիրահարված Տիտիրան, ով նույնացվել է ներեուհու հետ[8]։
Անիբալե Կարաչին սքանչելի Գալատեայի առասպելի թեմայով երեք նկար է նկարել, որոնք այժմ գտնվում են Վիլլա Ֆարնեզեյում։
Գալատեայի պատվին է անվանվել 1862 թ. հայտնաբերված աստերոիդ (74) Գալատեան, ինչպես նաև Նեպտունի արբանյակ Գալատեան՝ հայտնաբերված 1989 թ.։
Հենց Գալատեայի գահի համար է Համունկուլուսը կոտրում իր ապակե կոլբը Գյոթեի «Ֆաուստ»-ի մեջ։