Գալիլեյի կյանքը
From Wikipedia, the free encyclopedia
«Գալիլեյի կյանքը» (գերմ.՝ Leben des Galilei), բանաստեղծ և դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[1]։ Պիեսի առաջին տարբերակը գրվել է 1939 թվականին, երկրորդը, որը առաջինից զգալիորեն տարբերվում էր, գրվել է 1945 թվականին։ Որոշ հետազոտողների կարծիքով գոյություն ունի նաև պիեսի երրորդ տարբերակը, հատուկ պատրաստված Բրեխտի կողմից «Բեռլիներ անսամբլ» թատրոնի 1955 թվականի ներկայացման բեմադրության համար։
Գալիլեյի կյանքը գերմ.՝ Leben des Galilei | |
---|---|
«Գալիլեյի կյանքը» «Բեռլիներ Անսամբլ» թատրոնում, 1971 թվական | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պիես |
Ձև | պիես |
Հեղինակ | Բերթոլդ Բրեխտ |
Երկիր | Գերմանիա |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Գրվել է | 1939, 1955 (վերջնական խմբագրում) |
Առաջին ներկայացում | սեպտեմբերի 9, 1943 |
Առաջին ներկայացման վայր | Ցյուրիխ |
Հրատարակչություն | Պ. Զուրկամպ |
Հրատարակվել է | 1940 և 1955 |
Leben des Galilei |
Երեքհարյուրամյա վաղեմություն ունեցող պատմության մասին այս պիեսը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև այսօր։ Ըստ ձևի լինելով լրիվ ավանդական պիես՝ «Գալիլեյի կյանքը» միևնույն ժամանակ առանձանահտուկ դժվարություն է ներկայացնում բեմական լուծումների առումով, և չնայած եղել են պիեսի բազմաթիվ բեմադրություններ, միայն քչերն են դարձել թատերական լուրջ իրադարձություն։