Գայլի ժամը - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գայլի ժամը.

Գայլի ժամը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։Անհիմն հղումները ենթակա են հեռացման։
Գայլի ժամը
շվեդերեն՝ Vargtimmen
Երկիր
 Շվեդիա
Ժանրսարսափ ֆիլմ և դրամա
Թվական1968
Լեզուշվեդերեն
ՌեժիսորԻնգմար Բերգման
Սցենարի հեղինակԻնգմար Բերգման
ԴերակատարներՄաքս ֆոն Սյուդով, Լիվ Ուլման, Գերտրուդ Ֆրիդ, Գեորգ Ռուդեբերգ, Էրլանդ Յուզեֆսոն, Ինգրիդ Տուլին, Ալան Էդվալ, Նայմա Վիֆսթրանդ, Ֆոլկե Սունդկվիստ, Lenn Hjortzberg?[1], Mikael Rundquist?[1] և Mona Seilitz?[1]
ՕպերատորՍվեն Նյուկվիստ
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ
ԿինոընկերությունSF Studios?
Տևողություն87 րոպե

«Գայլի ժամը» (շվեդերեն՝ Vargtimmen), շվեդական գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանի կողմից, 1968 թվականին։ Սա Բերգմանի միակ ֆիլմն է, որն իր մեջ պարունակում է հոգեբանական սարսափի կամ հորորի ժանրերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում։

Սյուժե

Ռեժիսորի ձեռքում, հայտնվում է հանգուցյալ նկարիչ՝ Յուհան Բորգի օրագիրը, որի բովանդակությունը և հիմք է դառնում, այս պատմության համար։ Պատմությունը պատմում է Յուհանի կինը՝ Ալմա Բորգը։ Ներկայացված է նկարչի և իր կնոջ կյանքն ու ապրելակերպը, մի ծովափնյա գյուղում, որտեղ նրանք տեղափոխվում են։ Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն հետագայում, Յուհանի պահվածքում տարօրինակություններ են նկատվում։ Նա սկսում է տառապել անքնությամբ, պահերով զգում է, որ հիվանդ է, կոպիտ է պահում իրեն, երբեմն ինչ որ չար տեսիլքներ է տեսնում և այլն... Յուհանը չարչարվում է ոմն չարքերից, բայց ավելի շատ այն ժամանակահատվածից, որը կոչվում է «գայլի ժամ»։ Դա ժամը երեքից-չորսն ընկած ժամանակահատվածն է, երբ ոտքի են կանգնում աշխարհի բոլոր չար ուժերը։ Դա այն ժամն է, երբ մարդը մտքերում արդյունքներ կայացնելից, կարող է նույնիսկ խելագարվել, ինչը և լինում է նկարիչ Բորգի հետ։ Այդ ամենը նա նկարագրում է իր օրագրի մեջ, որը թաքուն ընթերցում է իր կինը՝ Ալման։ Վերջինս շատ է անհանգստանում ամուսնու հոգեբանական ծանր ապրումների համար և ցանկանում է ամեն ինչով օգնել Յուհանին, բայց ապարդյուն։ Ամենացավալի փաստ այն է, որ այդ բոլոր խորհրդավոր բաները, կատարվում են Ալմայի հղիության ընթացքում։ Ամեն ինչի հետ մեկ տեղ, ծավալվում է նաև ստորացումների պատմությունը, որոնք նկարիչը կրում է՝ մեծ հասարակության կողմից, շփում բացելով հարուստ անձերի հետ։ Ներկայացված են տղամարդու և կնոջ սիրային հարաբերությունները, նրանց բաժանումը, երիտասարդությունն ու ծերությունը։

Ֆիլմի ստեղծողներ

Նկարահանող անձնակազմ

  • ռեժիսոր - Ինգմար Բերգման
  • պրոդյուսեր - Լարս-Ուվե Քարլբերգ
  • սցենարիստ - Ինգմար Բերգման
  • օպերատոր - Սվեն Նյուքվիսթ
  • երաժշտություն - Լարս Յոհան Վերլե
  • մոնտաժ - Ուլլա Ռիգե

Դերակատարներ

Դերակատար Դեր
Մաքս ֆոն Սյուդով Յուհան Բորգ Յուհան Բորգ
Լիվ Ուլման Ալմա Բորգ Ալմա Բորգ
Ինգրիդ Թուլին Վերոնիկա Ֆոգլեր Վերոնիկա Ֆոգլեր
Հերտրուդ Ֆրիդ Կորինն ֆոն Մերկենս Կորինն ֆոն Մերկենս
Գեորգ Րյուդեբերգ արխիվիստ Լինդհորդս արխիվիստ Լինդհորդս
Էրլանդ Յուզեֆսոն բարոն ֆոն Մերկենս բարոն ֆոն Մերկենս
Նայմա Վիֆսթրանդ ծեր կին մեծ գլխարկով ծեր կին մեծ գլխարկով
Ուլֆ Յոհանսսոն թերապեվտ Հեերբրանդ թերապեվտ Հեերբրանդ
Հուդրոն Բրոսթ Գամլա ֆոն Մերկենս Գամլա ֆոն Մերկենս
Բերթիլ Անդենբերգ Էռնստ ֆոն Մերկենս Էռնստ ֆոն Մերկենս

Մրցանակներ

«Գայլի ժամը» ֆիլմն արժանացել է երկու մրցանակի.

  • 1969 թվական - ԱՄՆ-ի քննադատների ազգային հասարակության մրցանակ
  • 1969 թվական - ԱՄՆ-ի քննադատների ազգային խորհրդի մրցանակ (National Board of Review)
  • լավագույն դերասանուհի - Լիվ Ուլման (նաև «Ամոթ» ֆիլմի համար)

Պրեմիերան տարբեր երկրներում

«Գայլի ժամը» ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1968 թվականի փետրվարի 19-ին, Շվեդիայում։

Անվանումը այլ լեզուներով

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գայլի ժամը
Listen to this article