Գանձաքար
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Գանձաքար | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Վարդգես Դովլաթբեկյան | |
Հիմնադրված է | 1762 թ. | |
Այլ անվանումներ | մինչև 1978 — Աղդան | |
ԲԾՄ | 850 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3 656[1] մարդ (2010) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գանձաքարցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 4007 | |
|
Գանձաքարը գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Ուրթուջուր գետի ափին։
Մինչև 1967 թ.-ի մայիսի 25-ը կոչվել է Վերին Աղդան, ապա՝ մինչև 1978-ի հունվարի 25-ը՝ Աղդան[2]։
Բնակչություն
Նախնիները եկել են նույն մարզի Ներքին Աղդան գյուղից։
Գանձաքարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 327 | 1524 | 1942 | 2458 | 2445 | 2961 | 2967 | 3451 | 3424 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղի հարավարևելյան մասում են գտնվում «Թանիկ» ամրոցը (վաղ միջնադար), «Խոջաբլուր» գյուղատեղին, Սբ. Գևորգ եկեղեցին (XII-XX դարեր), մատուռ և խաչքարերով գերեզմանոց միջնադար)։ Տեսիլք լեռան լանջին է գտնվում «Բուդուրի եղցի» եկեղեցին (XII դար), 4 կմ հարավ՝ «Գմբեթ» եկեղեցին (XII-XIII դարեր), 6 կմ արևմուտք՝ «Աղջկա բերդ» ամրոցը (X-XIII դարեր), 2 կմ արևելք՝ Սբ. Կիրակի մատուռը (1286 թ.)։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981)։ Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 47
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 16
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.