«Գառնուկների լռությունը» (անգլ.՝ The Silence of the Lambs), 1991 թվականին նկարահանված թրիլլեր ժանրի ամերիկյան ֆիլմ։ Նկարահանվել է Թոմաս Հարրիսի համանուն վեպի հիման վրա։
Արագ փաստեր Գառնուկների լռությունըանգլ.՝ The Silence of the Lambs, Երկիր ...
Գառնուկների լռությունը անգլ.՝ The Silence of the Lambs |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | թրիլեր[1][2][3][…], սարսափ ֆիլմ, հոգեբանական սարսափ, հոգեբանական թրիլեր ֆիլմ, քրեական ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում |
---|
Թեմա | սերիական մարդասպան և պրոֆիլավորում |
---|
Հիմք | Գառնուկների լռությունը |
---|
Թվական | հունվարի 30, 1991[4], ապրիլի 19, 1991[5], ապրիլի 11, 1991[6], փետրվարի 14, 1991[7] և 1991 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Ջոնաթան Դեմմի[1][2][3][…] |
---|
Պրոդյուսեր | Էդվարդ Սաքսոն, Քենեթ Աթ և Ռոն Բոզման |
---|
Սցենարի հեղինակ | Թեդ Թելլի |
---|
Դերակատարներ | Ջուդի Ֆոսթեր[2][3][8][…], Սքոթ Գլեն[9][10][11], Թեդ Լևայն[2][9][10][…], Էնթոնի Հիլդ[9][11] և Էնթոնի Հոփքինս[2][8][9][…] |
---|
Օպերատոր | Տակ Ֆուջիմոտո |
---|
Երաժշտություն | Հովարդ Շոր |
---|
Մոնտաժ | Քրեգ ՄակՔեյ |
---|
Պատմվածքի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Բալթիմոր, Իլինոյս, Մեմֆիս, Օհայո, Վիրջինիա և Քվանտիկո |
---|
Նկարահանման վայր | Փիթսբուրգ[12], Հարավային Բիմինիի օդանավակայան[12], Քարնեգի բնագիտական թանգարան[12], ՀԴԲ ակադեմիա[12], Լեյթոն[12], Հին Ալեգեյն շրջանի բանտ[12] և Փիթսբուրգի միջազգային օդանավակայան[12] |
---|
Կինոընկերություն | Orion Pictures |
---|
Տևողություն | 118 ± 1 րոպե |
---|
Բյուջե | 19 000 000 $ |
---|
Շահույթ | 272 742 922 $[13] և 130 742 922 $[14] |
---|
Նախորդ | Մարդաորսորդ |
---|
Հաջորդ | Հանիբալ |
---|
The Silence of the Lambs (film) Վիքիպահեստում |
Փակել
Ֆիլմը ընդհանուր թվով արժանացել է 40 տարբեր մրցանակների և ներկայացված է եղել ևս 27 մրցանակի, այդ թվում 5 Օսկար, 1 Ոսկե Գլոբուս, 2 BAFTA, Ոսկե Արջ և այլն։ Օսկարի պատմության մեջ միայն «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» (1975 թ.) և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 «մեծ Օսկարի» (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում)։
Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում գլխավոր հերոսուհի Կլարիսը 6-րդ տեղում է որպես դրական հերոս, իսկ Հաննիբալ Լեկտորը գլխավորում է բացասական հերոսների ցանկը։ Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմերի ցանկում 5-րդն է։
Համարվում է կինոյի պատմության լավագույն թրիլլերներից մեկը։