From Wikipedia, the free encyclopedia
Գասպարե Սպոնտինի (ամբողջական անունն իտալ.՝ Gaspare Luigi Pacifico Spontini; նոյեմբերի 14, 1774[1][2][3][…], Մայոլատի Սպոնտինի, Անկոնա[4][5] - հունվարի 24, 1851[1][2][3][…], Մայոլատի Սպոնտինի, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[5]), իտալացի երգահան, գրել է օպերաներ, հոգևոր երաժշտություն (մեսսաներ, կանտատներ) և գործիքային ստեղծագործություններ։ Զբաղեցրել է Փարիզում իտալական օպերային թատրոնի (1810 - 1812 թթ.) և Բեռլինի օպերային թատրոնի տնօրենի (1820-1841 թթ.) պաշտոնները։ Իր ստեղծագործություններից առավելապես հայտնի է «Վեստալուհի» օպերան (1807 թ., Փարիզ), որը այսօր էլ երբեմն բեմադրվում է օպերային թատրոններում։ Ազդեցություն է ունեցել ֆրանսիական «մեծ» օպերայի ձևավորման վրա։ Նրա երաժշտության ներգործությունը նկատելի է Ջակոմո Մեյերբերի տեղծագործությունների, ինչպես նաև Վագների վաղ շրջանի «Ռիենցի» օպերայում։
Գասպարե Սպոնտինի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gaspare Luigi Pacifico Spontini |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1774[1][2][3][…] Մայոլատի Սպոնտինի, Անկոնա[4][5] |
Երկիր | Պապական մարզ, Առաջին ֆրանսիական կայսրություն և Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 24, 1851[1][2][3][…] (76 տարեկան) Մայոլատի Սպոնտինի, Անկոնա, Մարկե, Պապական մարզ[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական ղեկավար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա[6] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Gaspare Spontini Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.