Գավաթ (մ․թ․ա․ 22-21-րդ դարեր, Քարաշամբ)
From Wikipedia, the free encyclopedia
Գավաթ (անգլ.՝ Goblet), մ. թ. ա. 22-21-րդ դարերում Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում հայտնաբերված հնագիտական գտածո, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2867-1 համարի ներքո։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գավաթ (այլ կիրառումներ)
Գավաթ | |
---|---|
' | |
նյութ | արծաթ |
բարձրություն | 13.2 |
լայնություն | 10.6 |
խորություն | 5.5 |
ստեղծվել է | մ. թ. ա. 22-21-րդ դար |
Գավաթը 1987 թվականին հայտաբերել է Վահան Հովհաննիսյանը[1] Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի միջին բրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած հերթական պեղումների ժամանակ[2][3]։ Արծաթե դրվագազարդ գավաթը հայտնաբերվել է «արքայական» դամբարանում թաղման հարուստ գույքի հետ միասին։ Այն հինարևելյան պատկերագրության անկրկնելի նմուշ է և բացառիկ նշանակություն ունի միջին բրոնզեդարյան Հայաստանի հոգևոր և նյութական մշակույթի մասին պատկերացում կազմելու հարցում։ Այն վկայում է տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին։ Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ[4]։