Գարբինե Մուգուրուսա
From Wikipedia, the free encyclopedia
Գարբինե Մուգուրուսա Բլանկո (իսպ.՝ Garbiñe Muguruza Blanco, իսպաներեն՝ [ɡarβiɲe muɣuɾuθa], բասկերեն՝ [ɡarβiɲe muɣuɾuˌs̻a], հոկտեմբերի 8, 1993(1993-10-08)[1][2][3], Կարակաս, Վենեսուելա[1]), վենեսուելական արմատներով իսպանացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ թենիսային մրցաշարերում ներկայացնում է Իսպանիան և պրոֆեսիոնալ է դարձել 2011 թվականին։ Հաղթանակ է հասել WTA 3 մրցաշարերում, այդ թվում 2016 թվականի Մեծ Սաղավարտի Ֆրանսիայի բաց առաջնությունում, որտեղ նա եզրափակիչում առավելության է հասել աշխարհի թիվ 1 ռակետ Սերենա Ուիլյամսի նկատմամբ։ Մեծ Սաղավարտի Փարիզի մրցաշարում հաղթանակի արդյունքում, Մուգուրուսան դարձել է երկրորդ թենիսիստը, ով ծնված լինելով 1990-ական թվականներին, կարողացել է շահել Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթողի տիտղոս՝ Պետրա Կվիտովայից հետո, ով հաղթանակի էր հասել 2011 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում։ Ֆրանսիայի բաց առաջնությունից հետո Մուգուրուսան հասել է կարիերայում իր բարձրագույն վարկանիշին՝ աշխարհի թիվ 2 ռակետ։
Գարբինե Մուգուրուսա իսպ.՝ Garbiñe Muguruza | |
---|---|
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Բնակվելու վայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 8, 1993 (30 տարեկան) |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա |
Հասակ | 182 սմ |
Քաշ | 73 կգ |
Կարիերայի սկիզբ | 2011 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Սեմ Սումիկ (2015-ից) |
Պարգևավճար, USD | 9,173,265 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 449–238[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 2 (2016 թվականի հունիսի 6) |
Ներկայիս վարկանիշ | 6 (2016 թվականի հոկտեմբերի 10) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 4 շրջան (2014, 2015) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2016) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2015) |
ԱՄՆ | 2 շրջան (2015) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 82–51[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 10 (2015 փետրվարի 23) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2 շրջան (2014, 2015) |
Ֆրանսիա | 1/2 եզրափակիչ (2014) |
Ուիմբլդոն | 3 շրջան (2014) |
ԱՄՆ | 3 շրջան (2014) |
Թարմացվել է՝ 2016 հոկտեմբերի 14 |
Ունենալով անդրադարձից հզոր հարված և ագրեսիվ խաղաոճ, Մուգուրուսան առաջին հաջողության հասել է 2014 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում՝ չորրորդ շրջան, որտեղ նրա ճանապարհը փակել է Կարոլին Վոզնյացկին։ Այնուհետև նա Սերենա Ուիլյամսին հաղթել է նույն տարվա Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում, աշխարհի ռիվ մեկ ռակետին հաղթելով երկու սեթում և հասնելով մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 2015 թվականին նա հաղթել է China Open մրցաշարում և հասել է կարիերայում առաջին եզրափակիչին Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ուիմբլդոնում։ 2015 թվականին նա նաև իրավունք է ստացել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, որտեղ խմբային փուլում հաղթել է բոլոր երեք մրցակցուհիներին և կիսաեզրափակիչում զիջել Ագնեշկա Ռադվանսկայաին։
Մուգուրուսան հաջող ելույթներ է ունեցել նաև զուգախաղում, հաղթելով հինգ WTA մրցաշարերում, եզրափակիչ դուրս գալով 2015 թվականի WTA Ամփոփիչ մրցաշարում և հասնելով 2014 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Այդ արդյունքներին նա հասել է իր հայրենակցուհի Կարլա Սուարես Նավարոյի հետ զույգով։