From Wikipedia, the free encyclopedia
Գարեգին Անդրանիկի Շառոյան, (նոյեմբերի 11, 1953, Աշկալա, Ծալկայի մունիցիպալիտետ, Վրացական ԽՍՀ - սեպտեմբերի 22, 1992, Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ), հայազգի ազատամարտիկ-հրամանատար։
Գարեգին Անդրանիկի Շառոյան | |
---|---|
նոյեմբերի 11, 1953 - սեպտեմբերի 22, 1992 | |
Ծննդավայր | Աշխալա, Ծալկայի շրջան |
Մահվան վայր | Վաղուհաս, Արցախ |
Կոչում | |
Զորամաս | «Հատուկ գունդ» զորամիավորում |
Հրամանատարն էր | «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակ |
Պաշտոն | Դասակի հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներ |
Պարգևներ |
1973-1975 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1990-1992 թվականներին «Հատուկ գնդի» Նոյեմբերյանի վաշտի և «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Եղել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության գումարտակի 6-րդ դասակի հրամանատար։ Հետմահու արժանացել է կապիտանի կոչման և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.