Գարեջուր
From Wikipedia, the free encyclopedia
Գարեջուր, աշխարհի ամենասպառվող[1] և հավանաբար ամենահին[2][3][4] ալկոհոլային խմիչքը, համարվում է երրորդ ամենատարածված ըմպելիքը աշխարհում ջրից և թեյից հետո[5]։ Գարեջուր ստանում են հացահատիկից՝ օսլայի խմորման միջոցով[6]։ Հիմնականում օգտագործվում է գարու ածիկ, սակայն ցորենը, եգիպտացորենը և բրինձը նույնպես լայն կիրառություն ունեն[7]։ Հիմնականում գարեջուրը համեմվում է գայլուկով, որը ավելացնում է դառնություն և ծառայում է որպես բնական կոնսերվանտ, չնայած այլ համեմունքներ էլ կարող են երբեմն օգտագործվել, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր և մրգեր։
Գարեջուր | |
---|---|
Ենթատեսակ | fermented alcoholic beverage?, խառնուրդ և alcopop? |
Բաղադրամասեր | barley?, hops?, ջուր և խմորասնկեր |
Beer Վիքիպահեստում |
Պահպանված որոշ հնագույն ձեռագրեր անդրադարձել են գարեջրի պատրաստմանը։ Համմուրաբի թագավորի օրենքները ներառում են գարեջրի և գարեջրի սրահների վերաբերյալ օրենքներ[8], «Նինկասիի գովերգ»-ը (Միջագետքի գարեջրի աստվածուհուն նվիրված աղոթք), ծառայում է և՛ որպես աղոթք, և՛ որպես մի քանի գրագետ մարդ ունեցող մշակույթում գարեջրի բաղադրատոմսը հիշելու մեթոդ[9][10]։
Գարեջուրը վաճառվում է թիթեղյա ամաններով և շշերով, փաբերում և բառերում կարող է լինել նաև տակառներում։ Գարեջրագործությունը համաշխարհային բիզնես է, որը բաղկացած է որոշ գերիշխող դիրք ունեցող միջազգային ընկերություններից և հազարավոր փոքր արտադրողներից։ Գարեջրի ալկոհոլային հարաբերությունը կազմում է 4-6 տոկոս ըստ ծավալի, սակայն այն կարող է տատանվել 0.5-20 տոկոսի սահմաններում, որոշ գործարաններ արտադրում են 40% և ավել թնդությամբ գարեջուր[11]։