Գարինչա - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Գարինչա.

Գարինչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գարինչա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մանուել Ֆրանսիսկո դոս Սանթոս
Քաղաքացիությունը
 
Բրազիլիա
Մականուն

ազգի ուրախություն, կարճոտանի հրեշտակ,

ֆուտբոլի Չարլի Չապլինը, Գաուլիչո
Ծննդյան ամսաթիվ 1933 հոկտեմբերի 28
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո,
 
Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հունվարի 20, 1983(1983-01-20)[1][2] (49 տարեկանում)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո,
 
Բրազիլիա
Հասակ 169 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1947 - 1952
Պաու Գրանդե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1953 - 1965
Բոտաֆոգո
236 (85)
1966
Կորինտիանս
4 (0)
1967
Պորտուգեզա
1 (0)
1968
Խունիոր Բարրանկիլիա
1 (0)
1968 - 1969
Ֆլամենգո
8 (0)
1970 - 1971
Օլարիա
8 (0)
1971 - 1972 Ընդամենը 257 (85)
Ազգային հավաքական
1955 - 1966
Բրազիլիա
60 (17)[3]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանուել (Մանե) Ֆրանսիսկո դոս Սանթոս Գարինչա (հոկտեմբերի 28, 1933(1933-10-28)[4][2], Pau Grande, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հունվարի 20, 1983(1983-01-20)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ եզրային լավագույն հարձակվող ֆուտբոլի պատմության մեջ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։

Կենսագրություն

Մանկությունը

Ծնվել է 1933 թվականին Պաու-Գրանդի քաղաքում, բազմազավակ ընտանիքի 5-րդ երեխան էր։ Գարինչան ծնվել էր բնական մի քանի արատներով, նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ նրա ձախ ոտքն աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով։ Վիրահատական միջամտություն իրականացվեց բուժելու տղայի հիվանդությունը, բայց ապարդյուն։ Ըստ այլ աղբյուրների նրա այդ հիվանդությունը առաջացել է Պոլիոմելիտ հիվանդությունից։ Նրա հայրը՝ Ամարոն, ով պահակ էր աշխատում քաղաքի գործարաններից մեկում տառապում էր ալկոհոլիզմով և արդյունքում մահացավ լյարդի ստացած հիվանդությամբ։ Մայրը նույնպես մահացավ վաղաժամ հերթական ծննդաբերության ժամանակ։ Գարինչան շատ ծանր է տանում մոր մահը։ Գարինչային ժառանգապես փոխանցվել էր հոր ալկոհոլիզմը և 4 տարեկանում նա արդեն տարված էր ալկոհոլով, իսկ 10 տարեկանից սկսած ծխում էր։ Նա Գարինչա անունը ստացել է քանի որ սիրել է որսալ թռչունների մի տեսակի որոնց անվանում էին ՙՙՙգարրինչա՚.նրան այդպես առաջին անգամ անվանել է քույրը՝ Թերեզան, ասելով ՙՙՙՙ ՙՙայնքան շատ ես գարրինչա որսում, որ շուտով դու էլ գարրինչա կդառնաս՚ ՚։

Գարինչա մականունը

«Գարինչա» մականունը նա ստացել է դեռ մանկուց, երբ նա սիրում էր բռնել քաղաքի մոտ գտնվող անտառում տարածված թռչնի մի տեսակ, որոնց անվանում էին գարինչաներ։ Նրա քույրը իրեն անվանել է գարինչա 4 տարեկանում, ասելով, որ այնքան շատ կբռնես այդ թռչունից, մինչև դու ինքդ կդառնաս գարինչա։

Գարինչան և ֆուտբոլը

Պատանի տարիքից Գարինչան հետաքրքրվում է ֆուտբոլով և ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆուտբոլ խաղալով։ 16 տարեկան հասակում արդեն մեծահասակների հետ խաղում է «Կրուզեյրո դու Սուլ» թիմի կազմում։ Հենց մեկնարկային խաղում աչքի է ընկնում խփած մի քանի գոլով և իր թիմը հաղթում է 8։1 հաշվով։ Հիմնականում հանդես է եկել Ռիո-դե-Ժանեյրոյի «Բոտոֆագո» թիմի և Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից է։

Մրցանակներ, փաստեր, գոլեր

2000 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արված հարցման արդյունքում կազմված լավագույն ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է, իսկ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 4-րդը։ «The Times» թերթի վարկածով Գարինչան զբաղեցնում է 6-րդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ և նրա անունը ներառված է Ամերկայի գավաթի առաջնությանների պատմության բոլոր ժամանակների խորհրդանշանական հավաքականի մեջ։ Բրազիլիայում Գարինչան համարվում է 2-րդ լավագույն ու սիրված ֆուտբոլիսը Պելեից հետո։ 1953-1965 թվականներին նա «Բոտոֆագո» ակումբի կազմում մասնակցել է 579 խաղի և խփել 249 գոլ։ 1962 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է 5 գնդակով[5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. По версии сайта rsssf.com Гарринча сыграл за сборную Бразилии 50 матчей и забил 12 голов
  4. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  5. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 16։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Գարինչա
Listen to this article