Գարի Օլդմեն
From Wikipedia, the free encyclopedia
Գարի Օլդմեն (անգլ.՝ Gary Oldman, մարտի 21, 1958(1958-03-21)[2][3][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի դերասան։
Գարի Օլդմեն անգլ.՝ Gary Leonard Oldman | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 178 սմ[1] | ||||
Ծնվել է | մարտի 21, 1958 (66 տարեկան)[1] | ||||
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | ||||
Կրթություն | Ռոզ Բրաֆորդ քոլեջ | ||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ | ||||
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Օպերատոր[1] | ||||
Ակտիվ շրջան | 1979–այժմ[1] | ||||
Ամուսին(ներ) | Լեսլի Մենվիլ (1987-1990) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Իզաբելլա Ռոսսելլինի | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
IMDb | ID 0000198 | ||||
ԿինոՊոիսկ | ID 6650 | ||||
garyoldman.org | |||||
|
Օլդմենը փառք է ձեռք բերել «Սիդը և Նենսին» և «Սրեք ձեր ականջները» ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով, որի համար կինոքննադատ Ռոջեր Էբարտը Օլդմենին համարել է «ժամանակի լավագույն բրիտանացի երիտասարդ դերասանը»[6]։ 1990-ականների դերասանը նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, որպես կանոն մարմնավորելով մռայլ և բարոյապես ոչ միանշանակ կերպարների[7]։
2000-ական թվականներին Օլդմեն մասնակցել է երկու հաջողված կինոպատումներում, որի կերպարները սկսեցին սերտորեն ասոցացվել իր անվանման հետ։ Հարի Փոթերի կինոպատումում նա մարմնավորել է հրաշագործ Սիրիուս Բլեքին, իսկ Բեթմենի մասին պատմող Քրիստոֆեր Նոլանի եռագրությունում ներկայացրել է անկաշառ ոստիկան Ջեյմս Գորդոնի կերպարը[8]։
Օլդմենի ստեղծագործական կարերիայի ընթացքում կինոքննադատների ու հանդիսատեսների ուշադրությանն են նաև արժանացել «Ռոզենկրանցն ու Գիլդենստորնը մեռած են», «Ջոն Ֆ. Քենեդի։ Կրակոցներ Դալլասում», «Դրակուլա», «Լեոն», «Հինգերորդ տարրը», «Նախագահի ինքնաթիռը», «Լրտես, մի' կողմ» ֆիլմերը։ Դերասանը հայտնի է որպես կերպարանափոխությունների վարպետ։ Նա հեշտությամբ կարող է մարմնավորել ինչպես ամենադրական կերպարներին, այնպես ես սրիկաներին[9][10]։
Գարի Օլդմենը հանդիսացել է նաև մի քանի ֆիլմերի պրոդյուսեր, որի թվում էր նաև իր ռեժիսորական դեպյուտի՝ 1997 թվականին նկարահանված «Կուլ չտալ» ֆիլմը, որն մասամբ հիմնված էր ինքնակենսագրական նյութի վրա[11]։ Ֆիլմը Օլդմենին բերել է երկու BAFTA պարգևներ՝ բրիտանական լավագույն ֆիլմ և օրիգինալ սցենար անվանակարգերում[12], ինչպես նաև ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնի կոնկուրսային ծրագրին[13]։