կատուներին նվիրված պատկերասրահ-թանգարան Մեխիկոյում From Wikipedia, the free encyclopedia
Գարոս պատկերասրահ (իսպ.՝ Garros Galería), կատուներին նվիրված Մեքսիկայի միակ պատկերասրահ-թանգարան, որը գտնվում է Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում[2]։
Գարոս պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] |
Տեղագրություն | Colonia Roma? |
Վայր | Colonia Roma? |
Հիմնադրվել է | 2006 |
Կայք | garrosccr.com |
Պատկերասրահի գործունեությունը նախաձեռնել են քույր և եղբայր Ջոել և Մարիա դել Կարմեն Նավա Պոլինաները Ռոդիգո Մորենո Գոնսալեսի հետ միասին՝ զգալով երկրում կատուներին նվիրված թանգարանի պակասը։ Նրանք բոլորն էլ ապրում են կատվասերների ընտանիքում և յուրաքանչյուրի տանը կա մոտ 15 կատու։ Տարիների ընթացքում նրանք հավաքագրել են կատուների վերաբերյալ նյութեր ու նմուշներ։ Թանգարանն իր գործունեությունն սկսել է 2006 թվականին, երբ տարբեր արվեստագետներ ու ընկերներ թանգարանին նվիրաբերեցին նմուշներ[3]։ Թանգարանը հաջողություն գրանցեց, քանի որ սպասարկում է այնպիսի շուկա, որը նախկինում չի եղել։
Իրենց բազմաթիվ հաղորդումներով թանգարանին են անդրադառնում TV Azteca-ն և Once TV-ին[4]։
Պատկերասրահը գտնվում է Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում, որը հայտնի է պատկերասրահներով, բուտիկներով, հանրախանութներով[5]։ Պատկերասրահի մեծ մասը նվիրված է կատուներին առնչվող արվեստի գործերին ու ձեռագործ աշխատանքներին՝ աջակցելով մեքսիկացի և օտարերկրացի արվեստագետներին ու վարպետներին՝ գեղագիտորեն ներկայացնելու կատուներին[3]։ Պատկերասրահը համագործակցում է հարյուրավոր դիզայներների, նկարիչների, վարպետների հետ՝ ստեղծու իր նմուշների տեսականին[5]։ Ներկայացված է շուրջ 5000 նմուշ, այդ թվում՝ ձեռագործ իրեր, բարձեր, կտավներ, շապիկներ, ոսկեղեն, բաժակներ, խաղալիքներ, լուսանկարներ, ժամացույցներ, գրքեր։ Վաճառվող նմուշների արժեքները տարբեր են 45 պեսոյից մինչև 8000 պեսո կտավի դիմաց[2][3]։ Ներկայացված ապրանքները բնօրինակ արվեստի գործեր և ձեռագործ իրեր են և երաշխավորում են, որ գնորդը գնում է մի ապրանք, որն այլ վայրերից հնարավոր չէ ձեռք բերել։ Այցելուների թվում են կատուների սիրահարներ, հետաքրքրված անձինք, տուրիստներ, անցորդներ[2][6]։ Պատկերասրահի հետ են աշխատում Դանիել Սոլերը, Սերոժկա Հելմունդը, Ռոքսանա Էլվրիջ-Թոմասը, Ռիկարդո Հեմը, Կարինա Ֆալկոնը, Այրիս Մեքսիկոն, Միգել Անխել Տենորիոն, Ricardo Ham, Karina Falcón, Iris México, Miguel Ángel Tenorio, Գիյերմո Լեոնը, Ջեյմս Տոնոմ, Անա Կարեն Ալենդեն[6]։
Պատկերասրահի լոգոյին պատկերված է “El gato Dedrita” (Դեդրիտա կատուն), որը նախագծել է Ջոել Նավա Պոլինան։ Այն պատկերում է կատուների և նրանցով զմայլվողների ուրախ բնույթը[6]։
Պատկերասրահն աջակցում է կատուներին չառնչվող այլ ցուցահանդեսների և միջոցառումների կայացմանը՝ նպատակ ունենալով խթանել տեղական արվեստագետներին[3]։ Պատկերասրահում տեղի են ունեցել Խեսուս Տոպետեի, Ֆումիկո Նակաշիմայի և Կոդաի Կիդայի աշխատանքների ցուցադրությունները[6]։
«Սոմբրա կատուն» կտավ է, որտեղ ներկայացված կատուն պատկանել է նկարիչ Օդետ Պասին մինչև մահանալը։ Նկարը պատկերասրահում ունի իր ուրույն տեղը, որը ընտրել է նկարիչը[6]։
Պատկերասրահում կա ժամանակավոր ցուցադրությունների սրահ, որտեղ ներկայացվող արվեստի ցուցանմուշները կատուներին չեն առնչվում։ Սրահում ներկայացվում են հայտնի արվեստագետների աշխատանքներ, մասնավորապես Մեխիկոյի ճապոնական համայնքի արվեստագետների աշխատանքները, այդ թվում՝ Ֆումիկո Նակաշիմայի, Սատոյի Նատոբայի և այլոց գործեր[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.