Գեթսեմանի այգի
From Wikipedia, the free encyclopedia
Գեթսեմանի այգի (հուն․՝ Γεθσημανί, եբրայերեն՝ גת שמנים, գատ շմանիմ, արամեերեն՝ ܓܬ ܫܡܢܐ, գատ շամնա, բառացի «ձեթի մամլիչ»), տեղանք (կամ գյուղ[1]) Ձիթենյաց լեռան ստորոտում, Կեդրոնի հովտում, Երուսաղեմի հին քաղաքի արևելյան մասում։ Գտնվում է Իսրայելի տարածքում։
Երկիր | Պաղեստին | |
---|---|---|
Վարչատարածքային միավոր | Արևելյան Երուսաղեմ | |
Վայր | Արևելյան Երուսաղեմ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 31°46′46″N 35°14′22″E |
Գեթսեմանի այգին այսօրվա դրությամբ ոչ մեծ այգի է՝ 47 × 50 մետր չափերով։ Ավետարանիչների ժամանակ Գեթսեման է կոչվել ամբողջ շրջակա հովիտը, որն ընկած էր Ձիթենյաց լեռան ստորոտին և Աստվածամոր գերեզմանին կից տարածքում[2]։ Ըստ Նոր Կտակարանի, ավանդաբար համարվում է այն վայրը, որտեղ Հիսուս Քրիստոսը վերջին անգամ աղոթք էր անում. դրանից հետո ձերբակալեցին նրան։ Ըստ Սուրբ գրքի Հիսուսը և նրա աշակերտները կանոնավոր կերպով այցելում էին այս տարածքը, որը և հիմք դարձավ Հուդային գտնել նրան այդ գիշեր[3]։ Գեթսեմանի այգում այսօր աճում են չափազանց հին ութ ձիթենիներ։