Գենետիկական ճարտարագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Գենետիկական ճարտարագիտություն (գենային ինժեներիա), ռեկոմբինանտ ԴՆԹ-ների և ՌՆԹ-ների, գեների օրգանիզմից (բջջից) առանձնացման և մանիպուլյացիաների ենթարկման, գեների այլ օրգանիզմների մեջ ներմուծման մեթոդների և տեխնոլոգիաների ամբողջություն։ Գենային ինժեներիա, մոլեկուլային կենսաբանության խնդիրն է փորձառական մեթոդների միջոցով լաբորատոր պայմաններում ստեղծել նոր ժառանգական հատկանիշներով օժտված օրգանիզմներ։
Գենային ինժեներիան խոշոր իմաստով գիտություն չի համարվում, բայց հանդիսանում է գործիք կենսատեխնոլոգիայի համար՝ օգտագործելով մոլեկուլյար կենսաբանության , գենետիկայի, մանրէաբանության, բջջաբանության, և վիրուսաբանության մեթոդները։