Գեորգ Ագրիկոլա
From Wikipedia, the free encyclopedia
Ագրիկոլա (լատին․՝ Georgius Agricola, իսկական անունը՝ գերմ.՝ Georg Pawer[5] Գեորգ Պավեր, Պաուեր կամ Բաուեր, այսինքն՝ գյուղացի, մարտի 24, 1494[1][2][3][…], Գլաուխաու, Ցվիկկաու, Սաքսոնիա[2][4] - նոյեմբերի 21, 1555[1][2][3][…], Խեմնից, Ռուդնոգորի շրջան[2][4]), գերմանացի գիտնական, միներալոգ և մետալուրգ, կրթությամբ՝ բժիշկ։
Գեորգ Ագրիկոլա լատին․՝ Georgius Agricola | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1494[1][2][3][…] Գլաուխաու, Ցվիկկաու, Սաքսոնիա[2][4] |
Մահացել է | նոյեմբերի 21, 1555[1][2][3][…] (61 տարեկան) Խեմնից, Ռուդնոգորի շրջան[2][4] |
Գերեզման | Ցայցի տաճար |
Մասնագիտություն | բժիշկ, հանքաբան, պատմաբան, ճարտարագետ, քիմիկոս, փիլիսոփա և մետաղագործ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն[2], Միներալոգիա և Հանքային գործ |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան, Բոլոնիայի համալսարան և Պադովայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1][2] և գերմաներեն |
Georgius Agricola Վիքիպահեստում |
Ծնվել է մարտի 24-ին։ Հայտնի է որպես «հանքաբանության հայր»։ 1533 թվականին Յախիմովից (Չեխիա) տեղափոխվում է Խեմնից (Սաքսոնիա), թողնում բժշկությունը (1534) և զբաղվում հանքաբանությամբ։ Ագրիկոլան առաջինը տվեց օգտակար հանածոների, նրանց մշակման և մետալուրգիայի սիստեմատիկ նկարագրությունը։ Նկարագրել է 20 նոր միներալ։ Նրա «De re metallica Libri XII» (1550, հրտ.1556) աշխատությունը երկու դար ծառայել Է որպես լեռնային գործի տեխնիկայի և մետալուրգիայի հիմնական ձեռնարկ։