Գետաշեն (Արմավիրի մարզ)
գյուղ ՀՀ Արմավիրի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Գետաշեն (նախկին անվանումը Ջաֆարաբադ):Նախկինում գյուղը բնակեցված է եղել թուրքերով, գյուղի ղեկավարն էլ եղել է Ջաֆար խանը ում անունով էլ գյուղը կոչել են Ջաֆարաբադ։ Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 880 մետր բարձրության վրա։
- Այս հոդվածը Արմավիրի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Գետաշեն (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետաշեն | |||
Գետաշեն գյուղի մշակույթի տուն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | ԱրմավիրիԱրմավիրի մարզ | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր համայնք[1] | ||
Համայնքապետ | Արկադիա Հովհաննիսյան | ||
Մակերես | 4 կմ² | ||
ԲԾՄ | 880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2137[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գետաշենցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0922[4] | ||
| |||
Փակել
Նախկինում Ջաֆարաբադ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Էջմիածնի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից` Հոկտեմբերյանի (մինչև 1935 թվականը՝ Ղուրդուղուլիի) շրջանի։ Վերանվանվել է Գետաշեն 1946 թ. ապրիլի 4-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Արմավիրի մարզի կազմի մեջ։ Անմիջապես սահմանակից է Թուրքիայի հետ։