Գետավան (Արցախ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ | ||
---|---|---|
Գետավան | ||
ադրբ.՝ Hetavan ադրբ.՝ Qozlukörpü | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 409 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գետավանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գետավան, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 50 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի ափին՝ 800 մետր բարձրության վրա, տարածքը՝ 60 հեկտար, բնակչությունը՝ 408 (1989 թ.)։ Զբաղվում են փայտամշակմամբ, անասնապահությամբ, ծխախոտագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, տեղամասային հիվանդանոց, փայտամշակման արտադրամաս։
Գետավանը Արցախյան պատերազմում
1989 թ.-ին Գետավանում կազմավորվել է կամավորական 2 ջոկատ (հրամանատարներ՝ Ա. Սարգսյան, Հ. Թամրազյան), որոնք առանձին, իսկ 1992 թ.-ից Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են ԼՂՀ Մարտակերտի (Իմերեթ Քերավենդ, Աղդաբան, Սրխավենդ, Լենինավան, Մարաղա) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսին գյուղը գրավվել և ավերվել է, ազատագրվել 1993 թ.-ի փետրվարի 15-ին։ 1996 թ.-ից վերականգնվել է։ Գետավանից զոհվել է 12 ազատամարտիկ[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 160։
|
Text is available under the CC BY-SA 4.0 license; additional terms may apply.
Images, videos and audio are available under their respective licenses.