ամերիկացի գործարար From Wikipedia, the free encyclopedia
Գերի Բրյուս Բաթմեն (հունիսի 2, 1952, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հոկեյի ազգային լիգայի հանձնակատար 1993 թվականից։ Մինչ այդ Բեթմենն աշխատել է որպես բասկետբոլի ազգային ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր խորհրդատու[2]։ Բեթմենը Կոռնելի համալսարանի և Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է։
Գերի Բաթմեն անգլ.՝ Gary Bettman | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց և Քորնելի համալսարանի Արդյունաբերական և աշխատանքային հարաբերությունների դպրոց |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան, NHL Commissioner և իրավաբան |
Պարգևներ և մրցանակներ | |
Gary Bettman Վիքիպահեստում |
Բեթմենի կառավարման ընթացքում ՀԱԼ-ի եկամտաբերությունը կտրուկ աճեց ՝ 400 միլիոն դոլարից, երբ նա վարձվեց, 2006/07 թվականներին հասնելով 2,2 միլիարդ դոլարի[3][4]։ Նա նաև ընդլայնեց լիգան յոթ նոր թիմերով։
Այնուամենայնիվ, Բեթմենը հաճախ քննադատվում էր հոկեյի «ամերիկայնացման» համար, և լիգան ընդլայնելու համար դեպի հոկեյի ոչ ավանդական ազդեցության ոլորտ ՝ ԱՄՆ հարավ, այլ ոչ թե ընդլայնվելու դեպի Կանադա և ԱՄՆ հյուսիս[3][5]։ Նա նաև եղել է ՀԱԼ-ի երեք արգելափակման առանցքային գործիչ, ներառյալ 2004/05 արգելափակումը, երբ չեղարկվեց մի ամբողջ մրցաշրջան[6]։ Այս հակասությունները նրան դարձրեցին ոչ պոպուլյար անձնավորություն հոկեյի երկրպագուների շրջանում[7]։
Գարի Բեթմենը 2016 թվականից հանդիսանում է միջազգային հրեական Սպորտային Փառքի սրահի անդամ։
2018 թվականի հունիսի 26-ին հայտարարվեց ֆունկցիոների ընդգրկումը հոկեյի Փառքի սրահում։ Ներառման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 12-ին[8][9]։
Քորնելի համալսարանում Բեթմենը ուսումնասիրել է արդյունաբերությունը և աշխատանքային հարաբերությունները։ Ուսման ընթացքում նա Alpha Epsilon Pi եղբայրության անդամ էր։ Համալսարանն ավարտել է 1974 թվականին։ 1977 թվականին Նյու Յորքի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո Բեթմենը աշխատանքի է ընդունվել Նյու Յորքի խոշորագույն իրավաբանական ընկերությունում՝ Proskauer Rose Goetz & Mendelsohn-ում։
Բեթմենը հրեական ծագում ունի, ապրում է իր կնոջ ՝ Շելլիի և երեք երեխաների ՝ Լորենի, Ջորդանի և Բրիտանիի հետ։ Նրա խորթ եղբայրը ՝ Ջեֆրի Պոլակը, համաշխարհային պոկերի շարքի հանձնակատարն է[10]։
Բեթմենը սկսեց աշխատել ԲԱԱ-ում 1981 թվականին և հիմնականում զբաղվում էր շուկայավարման և իրավական հարցերով[11]։ ԲԱԱ-ում երկար տարիների ընթացքում նա կատարելագործվել է որպես լիգայի գլխավոր խորհրդատու և փոխնախագահ[12]։ Բեթմենը առանցքային դեր խաղաց ԲԱԱ-ի աշխատավարձի առաստաղի բարելավման գործում 1983 թվականին[13]։
1993 թվականի փետրվարի 1-ին Բեթմենը դարձավ հոկեյի ազգային լիգայի առաջին հանձնակատարը ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ջիլ Սթենին ՝ ՀԱԼ-ի վերջին նախագահին[14]։ Բեթմենին հանձնարարվել է ընդլայնել ՀԱԼ-ն ամերիկյան շուկա, ավարտել լիգայի ընդլայնումը, կարգավորել գործերը արհմիությունների հետ, ինչպես նաև արդիականացնել լիգան[15]։
Բեթմենը շաբաթական մեկ ժամ տևողությամբ շոու է վարում NHL Home Ice ռադիոյով (XM 204): Ուցադրումը երկրպագուներին հնարավորություն է տալիս ուղղակիորեն զրուցել լիգայի հանձնակատարի հետ, տալ նրան ցանկացած հարց կամ արտահայտել իրենց կարծիքը կամ ցանկությունները, որոնք վերաբերում են հոկեյին[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.