From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական ռազմական պոռնկանոցներ, Երրորդ Ռայխի կողմից հիմնված հասարակաց տներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Եվրոպայի օկուպացված հատվածում՝ վերմախտի և ՍՍ զինվորների համար[1] Այս հասարակաց տները հիմնականում նոր էին ստեղծվում, բայց արևմուտքում հաճախ հիմնվում էին գոյություն ունեցող հասարակաց տների և այլ կառույցների տեղում։ Մինչև 1942 թվականը գերմանացիների կողմից օկուպացված Եվրոպայում կար մոտավորապես 500 այսպիսի ռազմական պոռնկանոց[2]։ Հաճախ գործելով առգրավված հյուրանոցներում և հսկվելով վերմախտի զինվորների կողմից՝ այս հաստատությունները ծառայում էին ճանապարհորդող և ճակատից հետ քաշված զինվորներին[3][4]։ Ըստ արձանագրությունների՝ այս հասարակաց տներում նվազագույնը 34,140 եվրոպացի կին բռնի աշխատել է որպես մարմնավաճառ[1]։ Արևմտյան Եվրոպայում շատ դեպքերում այս կանայք գրավված քաղաքների փողոցներից առևանգվում էին Գերմանիայի զինվորական կամ ոստիկանական շուրջկալի ժամանակ (կոչվում էր łapanka կամ rafle)[3][4]։
Գերմանացի զինվորը մտնում է Soldatenbordell Ֆրանսիայի Բրեստ քաղաքում (1940)։ Շենքը նախկին Ժողովարան էր | |
Զարգացում | |
---|---|
Ձևավորող | Երրորդ Ռայխ |
Գործել է | 1940–1945 |
Վայր | Գերմանիայի կողմից օկուպացված Եվրոպա |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.