Գերմանիա
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիա (գերմ.՝ Deutschland), պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), պետություն Արևմտյան Եվրոպայում, որը Բալթիկ և Հյուսիսային ծովերից ձգվում է մինչև Ալպյան լեռներ և Բոդենի լիճ՝ հարավում հասնելով մինչև հյուսիսային Հռենոս։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արևելքում՝ Չեխիային և Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային և Շվեյցարիային, հարավ արևմուտքում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային և Նիդերլանդներին՝ արևմուտքում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Bundesrepublik Deutschland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ «Einigkeit und Recht und Freiheit» (դե ֆակտո) «Միասնություն, արդարություն և ազատություն |
||||
Ազգային օրհներգ՝ "«Դոչլանդլիդ»" «Գերմանիայի երգը» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Բեռլին | |||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | |||
Էթնիկ խմբեր (2016) | 80,8%՝ գերմանացիներ 11,7%` այլ եվրոպացիներ 4,9%՝ արևմտաասիացիներ 3,4%` թուրքեր 1,3%` արաբներ 1,3%` այլ ասիացիներ 0,6%` աֆրիկացիներ 0,5%՝ ամերիկացիներ 0,1%՝ այլն |
|||
Կառավարում | Դաշնային խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ֆրանկ-Վալտեր Շթայնմայեր | ||
- | Կանցլեր | Օլաֆ Շոլց | ||
- | Բունդեսթագի նախագահ | Բարբել Բաս | ||
Ձևավորում | ||||
- | Գերմանական կայսրություն | հունվարի 18, 1871 | ||
- | Վայմարյան հանրապետություն | նոյեմբերի 9, 1918 | ||
- | Երրորդ Ռայխ | հունվարի 30, 1933 | ||
- | Արևմտյան և Արևելյան Գերմանիա | 1945-1990 թվականներ | ||
- | Դաշնային կառավարման մոդելի մասին օրինագծի ընդունում | մայիսի 8, 1949 | ||
- | Վերամիավորում | հոկտեմբերի 3, 1990 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 348,560 կմ² (62-րդ) | ||
Բնակչություն | ||||
- | 30․06․2019 նախահաշիվը | 83073100[1] (17-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4555 միլիարդ[2] (5-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $54983[2] (18-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4117 միլիարդ[2] (4-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $49692[2] (17-րդ) | ||
Ջինի (2017) | 29,1 | |||
ՄՆԶԻ (2017) | 0,936 (5-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .de և .eu | |||
Հեռախոսային կոդ | +49 |
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի և ընդգրկում է ընդհանուր հաշվով շուրջ 357 386 քառակուսի կիլոմետր տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ Գերմանիան համարվում է Եվրոպական միության (ԵՄ) ամենախիտ բնակեցված պետությունը։ Գերմանիան բավականին ապակենտրոնացված պետություն է․ թեպետ մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Բեռլինն է, այնուամենայնիվ, Մայնի Ֆրանկֆուրտը հանդիսանում է երկրի ֆինանսական կենտրոնը և հենց այստեղ էլ գտնվում է դաշնության խոշորագույն օդանավակայանը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։ Բացի այդ, Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը և Նյուրնբերգը։
Գերմանիան Եվրոպայի ամենահարուստ պատմություն ունեցող պետություններից է։ Գերմանական ցեղերը եվրոպական հողերում հաստատվել են Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակահատվածում և Վերդենի դաշնագրի կնքումից հետո ձևավորել սեփական պետությունը։ 10-րդ դարում ստեղծվում է գերմանական ազգի Սրբազան Հռոմեական կայսրությունը, որը դառնում է տարածաշրջանի կարևորագույն ուժերից մեկը։ 15-րդ դարում հյուսիսգերմանական շրջաններում ձևավորվում է ռեֆորմացիայի շարժումը, որն ազդարարում է նոր շրջանի եվրոպական պատմության սկիզբը[3]։ Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո՝ 1815 թվականին ստեղծվում է Գերմանական համադաշնությունը, որը Պրուսիայի վարչապետ Օտտո ֆոն Բիսմարկի ջանքերով կենտրոնացված իշխանության ներքո միավորվում է 1871 թվականին։ 1918 թվականին Գերմանիան սանձազերծում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Հաջորդ տասնամյակում Գերմանիայում իշխանության եկած նացիստները՝ ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ, սկսում են նոր աշխարհամարտ, որտեղ սակայն կրում են պարտություն։ Արդյունքում՝ վերջիններս կորցնում են նվաճված բոլոր տարածքներն ու արևելյան Գերմանիան, որը սկսում է զարգանալ սոցիալիստական ուղով։ 1989 թվականին ԳՖՀ-ում տեղի է ունենում հեղափոխություն, որի արդյունքում կոմունիստական վարչակարգն արևելյան Գերմանիայում անկում է ապրում և երկրի երկու մասերը միավորվում են[4]։
Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Ունի «մեծ տերության» կարգավիճակ և համարվում է տնտեսական գերհսկա (ՀՆԱ-ի ցուցանիշով՝ չորրորդն աշխարհում, անվանական ՀՆԱ-ով՝ հինգերորդը)։ Արդյունաբերական և տեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներում համարվում է համաշխարհային առաջատար։ Որպես բնակչության բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած պետություն՝ Գերմանիան ապահովում է բացառիկ սոցիալական անվտանգություն, հանրային առողջապահություն, անվճար, որակյալ միջնակարգ և բուհական կրթություն: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը 1957 թվականից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999 թվականից ի վեր՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաև ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը