Գերմանիայի կապիտուլյացիայի ակտ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը (անգլ.՝ German Instrument of Surrender, ֆր.՝ Actes de capitulation de l’Allemagne nazie, գերմ.՝ Bedingungslose Kapitulation der Wehrmacht), Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը իրավաբանական փաստաթուղթ է Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ գործող բոլոր ճակատներում։ Այն պարտավորեցնում է գերմանական բոլոր զինված ուժերին մարտական գործողությունների դադարեցում և զինաթափում, առանց ոչնչացնելու և վնասելու զինվորաական տեխնիկան։ Փաստացի այն նշանակում էր Գերմանիայի դուրս գալը պատերազմից։ Այն նախապես ստորագրվել էր վերմախտի գլխավոր հրամանատարության, արևմտյան դաշնակիցների գերագույն հրամանատարության և Խորհրդային միության միջև մայիսի –ին ճթ ժամ ձճ րոպեին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ֆրանսիական Ռեյմս քաղաքում։ Նացիստական Գերմանիայի կապիտուլյացիան ուժի մեջ է մտնում մայիսի 8–ին ժամը 23։01–ին կենտրոնական Եվրոպայի ժամանակով ․․մայիսի 9–ին ժամը 01։01–ին մոսկովյան ժամանակով։ Ստալինի պահանջով մայիսի 8–ի լույս 9–ի գիշերը Բեռլինի Կարլս Հորստ արվարձանում կայացավ կապիտուլյացիայի կրկնակի ստորագրություն։
Գերմանիայի կապիտուլյացիայի ակտ | |
---|---|
Տեսակ | historical document? |
Լեզու | անգլերեն և ռուսերեն |
Մասն է | Հայրենական մեծ պատերազմ |
Արդյունավետ ամսաթիվը | մայիսի 8, 1945 |
Տեղանք | Ռեյմս |
Ստորագրողներ | Նացիստական Գերմանիա, Միացյալ Թագավորություն, ԽՍՀՄ, ԱՄՆ և Ֆրանսիա |
Եվրոպայի երկրներում կապիտուլյացիայի պաշտոնական հայտարարման օր է համարվում մայիսի 8–ը, իսկ ԽՍՀՄ–ում՝ մայիսի 9–ը։ Այդ օրերը համապատասխան երկրներում նշում են որպես հաղթանակի օր։