Գերոնտի Թալալյան
հայ թավջութակահար / From Wikipedia, the free encyclopedia
Գերոնտի Սեմյոնի Թալալյան (հուլիսի 29, 1926(1926-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2000(2000-03-16), Երևան, Հայաստան), հայ թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թալալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերոնտի Թալալյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1926(1926-07-29) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | մարտի 16, 2000(2000-03-16) (73 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | երաժիշտ |
Գործիքներ | թավջութակ |
Պարգևներ |
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հայրն է, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ալտահար Հենրիխ Թալալյանի եղբայրը։
1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ 1951 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար, 1956 թվականից՝ Երևանի օպերային թատրոնի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։ 1951-2000 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1977 թվականից։ Ղեկավարել է իր ստեղծած (1951) թավջութակահարների անսամբլը, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի սիմֆոնիկ, Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբերը[1]։ Հանդես է եկել անսամբլներում` Յու. Սիտկովեցկու, Մ. Ղամբարյանի, Հ. Վարդանյանի, Առնո Բաբաջանյանի հետ։ Հեղինակել է բազմաթիվ փոխադրումներ և մշակումներ թավջութակի համար։ Նրան նվիրված ստեղծագործություններ են գրել կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ալեքսանդր Աճեմյանը, Ս. Նաղդյանը և այլք[2]։
- Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- «Գերոնտի Թալալյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.