Գիլբերտ Չարլզ Ստյուարտ (անգլ.՝ Gilbert Charles Stuart, դեկտեմբերի 3, 1755(1755-12-03)[1][2][3][…], Նորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[4] - հուլիսի 9, 1828(1828-07-09)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5][4]), ամերիկացի գեղանկարիչ։ Սովորել է Կոսմո Ալեքսանդերի մոտ (1769 թվականից)։ 1773-1792 թվականներին ապրել և ստեղծագործել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Արագ փաստեր Գիլբերտ ՍտյուարտGilbert Charles Stuart, Ի ծնե ...
Գիլբերտ Ստյուարտ
Gilbert Charles Stuart
Thumb
Ի ծնեանգլ.՝ Gilbert Charles Stuart
Ծնվել էդեկտեմբերի 3, 1755(1755-12-03)[1][2][3][…]
ԾննդավայրՆորթ Քինգսթաուն, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[4]
Վախճանվել էհուլիսի 9, 1828(1828-07-09)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ[5][4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ և դիմանկարիչ
Ոճնեոդասականություն[6]
Ժանրդիմապատկեր[4] և դիմանկար[7]
Ուշագրավ աշխատանքներJohn Jones of Frankley?, Mrs. Stephen Peabody? և Լանսդաունյան դիմանկար
ՈւսուցիչCosmo Alexander?[7]
ԱշակերտներThomas Sully?[8]
ՀայրGilbert Stuart, Sr.?
ՄայրElizabeth Stuart?[9]
ԶավակներՋեյն Ստյուարտ[10]
Գիլբերտ Ստյուարտ Վիքիքաղվածքում
 Gilbert Stuart Վիքիպահեստում
Փակել

Ստյուարտն ամերիկյան դիմանկարչության հիմնադիրներից է։ Նրա լավագույն դիմանկարներին («Չմշկասահորդ» (Ու. Դրանտի դիմանկարը), 1782, «Ջ․ Վաշինգտոն», 1795, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Վաշինգտոն) բնորոշ են հոգեբանական խոր վերլուծությունը, խստորոշ ճշմարտացիությունը և բնութագրման բնականությունը։

Կյանք և գործունեություն

Գիլբերտ Ստյուարտը եղել է ընտանիքի երրորդ երեխան։ Հայրը, նույնպես Գիլբերտ Ստյուարտ, շոտլանդացի ներգաղթյալ էր, աշխատում էր քթախոտի արտադրման աղացում, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Էնթոնի Ստյուարտը, Ռոդ Այլենդի հողատերերի ընտանիքից էր։ Յոթ տարեկանում ապագա նկարիչն ընտանիքի հետ տեղափոխվում է Նյուպորտ։

Վաղ տարիքից նրա մոտ հակում է նկատվում դեպի գեղարվեստը, սովորել է շոտլանդացի նկարիչ Կոսմո Ալեքսանդրի մոտ, իսկ 1771 թվականին 14 տարեկան հասակում նրա հետ ուղևորվել է Էդինբուրգ, որպեսզի ավարտի նկարչական կրթությունը։ Սակայն հաջորդ տարի Ալեքսանդրը մահանում է, և ապրելու համար նկարչությամբ վաստակելու կարճ ու անհաջող փորձերից հետո Գիլբերտը վերադառնում է Նյուպորտ։ Քանի որ Ամերիկայում ուսանելու հեռանկարները անբարենպաստ էին պատերազմի պատճառով, իսկ Ստուարտի ընտանիքը գաղթել էր Նոր Շոտլանդիա, 1775 թվականին նա կրկին ուղևորվում է Անգլիա։ Շուտով նա սկսում է սովորել Բենջամին Ուեսթի մոտ, և արդեն 1777 թվականին ցուցադրություն է ունենում Նկարիչների թագավորական ակադեմիայում։ Նրա հետագա գործունեությունը շատ արագ է զարգանում՝ շնորհիվ նաև «Չմշկասահորդ» նկարի հաջողության, և ինչ-որ պահի Ստյուարտի նկարների գները գերազանցում էին անգլիացի ամենահայտնի նկարիչների կտավներին, ներառյալ Թոմաս Գեյնսբորոյի և Ջոշուա Ռեյնոլդսի։ Սակայն Ստյուարտը փողի հարցում չափազանց անփույթ էր, և անգամ քիչ էր մնում բանտ ընկներ պարտքերի պատճառով։ 1787 թվականին նա փախչում է Դուբլին, իսկ 1793 թվականին վերադառնում ԱՄՆ՝ բնակվելով Նյու Յորքում։

1795 թվականին նա տեղափոխվում է Ֆիլադելֆիայի արվարձան, որտեղ բացում է արվեստանոց։ Այնտեղ նա ոչ միայն կարողանում էր զբաղվել գեղարվեստով, այլև հնարավորություն ուներ ծանոթանալու շատ հայտնի անձանց հետ։ Ստյուարտը մի քանի անգամ անում է Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, այդ թվում և ամենահայտնի, անավարտ «The Athenaeum» գործը։ Հետագայում այդ դիմանկարը օգտագործվեց դոլլարի թղթադրամի վրա Վաշինգտոնի պատկերի ստեղծման համար։ Կյանքի ընթացքում Ստյուարտն ստեղծել է դրա ավելի քան 130 կրկնօրինակ։

1803 թվականին Ստյուարտը Վաշինգտոնում արվեստանոց է բացում, իսկ 1805 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով տեղափոխվում Բոստոն։ 1824 թվականին կաթված է ստանում, որի պատճառով մինչև կյանքի վերջը մնում է անդամալույծ։ Չնայած դրան՝ նա շարունակում էր ստեղծագործել նաև իր կյանքի վերջին երկու տարիներին։

Ստյուարտը մահացել է Բոստոնում 72 տարեկան հասակում։ Պարտքերի պատճառով նրա կինը և դուստրը չկարողացան տեղ գնել գերեզմանատանը, և Ստյուարտը թաղվեց Բոստոն Կոմոնի ընդհանուր գերեզմանոցում։ Տասը տարի անց նրա ընտանիքը հաղթահարեց ֆինանսական ճգնաժամը և նախատեսում էր նկարչի մարմինը տեղափոխել Նյուպորտ, սակայն չկարողացան նույնականացնել այն։

Այժմ Գիլբերտ Ստյուարտի նկարները զարդարում են ԱՄՆ ամենահեղինակավոր թանգարանների հավաքածուները։ Տունը, որտեղ ծնվել է նա, պահպանվել է և 1930 թվականին վերածվել թանգարանի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.